Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Երեխայի սնուցումը

Օրվա սխալ ռեժիմը` երեխաների ճարպակալման պատճառ. news.am

Օրվա սխալ ռեժիմը` երեխաների ճարպակալման պատճառ. news.am

Երեխայի ավելորդ քաշը կամ ճարպակալումը կարող է մի շարք առողջական խնդիրների, նաեւ հոգեբանական վիճակի վատացման պատճառ դառնալ։ Լոնդոնի Համալսարանական քոլեջի (University College London) գիտնականները բացահայտել են ազդեցության երեք գործոն, որոնց պատճառով երեխաները կարող են ավելորդ քաշի խնդիր ունենալ։ Նախ՝ հղիության ընթացքում մոր ծխելը, երկրորդ՝ նախաճաշը բաց թողնելը, երրորդ՝ քնի պակասն ու ռեժիմի բացակայությունը։

Ցինցինատիի մանկական հիվանդանոցային կենտրոնի հետազոտական խումբը Ալիսոն Սմեգոյի ղեկավարությամբ պարզել է, որ 6, 12 կամ 18 ամսականում երեխաների մարմնի զանգվածի գործակիցը որոշելը կօգնի կանխատեսել ճարպակալման զարգացման վտանգը ավելի մեծ տարիքում։

Գիտական աշխատանքի համար քոլեջի մասնագետներն օգտագործել են տվյալներ՝ 19.244 բրիտանական ընտանիքներում 2000 թվականի սեպտեմբերից մինչեւ 2002-ի հունվարը ծնված երեխաների մասին։ Նրանց հասակն ու քաշը չափել են 3, 5, 7 ու 11 տարեկանում, արդյունքում գիտնականները կարող էին հաշվել նրանց մարմնի զանգվածի գործակիցը։ Հայտնաբերվել է, որ այն երեխաների մոտ, ում մայրերը ծխել են հղիության ընթացքում, նաեւ նրանց մոտ, ում օրվա ռեժիմն այդքան էլ ճիշտ չի եղել (նախաճաշի բացակայություն, անկանոն ժամերի քնելու սովորություն ու քնի պակաս), ժամանակի ընթացքում մարմնի զանգվածի գործակիցն ավելի արագ է աճել։

Պրոֆեսոր Իվոն Քելլին, ով ղեկավարել է հետազոտությունը, բացատրել է, որ օրվա սխալ ռեժիմի պատճառով երեխաները կարող էին բարձր ախորժակ ունենալ ու ավելի հաճախ կալորիական սնունդ ընդունել, որպեսզի պահպանեն ակտիվությունը։ Ծխելը հանգեցնում էր երեխաների մոտ շարժողունակության խանգարմանն ու առաջացնում քաշի ավելացում։

Երեխաների մեծ մասի՝ 83.3 տոկոսի մոտ, ՄԶԳ-ն կայուն է եղել ամբողջ հետազոտության ընթացքում։ 13.1 տոկոսի մոտ ՄԶԳ-ն աճել է դանդաղորեն, իսկ 2.5 տոկոսի մոտ՝ արագ, ևս 0.6 տոկոսի մոտ ավելորդ քաշ է եղել 3 տարեկանում, սակայն մինչեւ 7 տարեկանը նրանք վերադարձել են նորմայի սահմաններին։ ՄԶԳ դանդաղ աճի խմբում բավականին շատ աղջիկներ են եղել, իսկ սեւամորթ բրիտանացիները հաճախ են հայտնվել արագ աճի խմբում։ Գիտնականները նաև նշել են, որ քաշն այդքան էլ կախված չէ երեխաներին կրծքով կերակրելու եւ այն հանգամանքից, թե երբ են նրանց սկսել պինդ սնունդ տալ։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. Likar.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Մայրական կաթը` կատարյալ սնունդ
ՀՀ ԱՆ. Մայրական կաթը` կատարյալ սնունդ

Կրծքի կաթը մանկան լավագույն և բնական միակ սնունդն է:

Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը...

Լրահոս երեխաների մասին
Երեխային ոչ մի դեպքում ալկոհոլ չտալ: Կլինիկական դեպք. arabkirjmc.am
Երեխային ոչ մի դեպքում ալկոհոլ չտալ: Կլինիկական դեպք. arabkirjmc.am

2,5-3 տարեկան տղա երեխա հոսպիտալացվել էր փսխումների կապակցությամբ, ում մոտ էնդոսկոպիկ հետազոտության արդյունքում ստամոքսի սուր խոց էր հայտնաբերվել: Թեև այդ տարիքին խոցն ընդհանրապես բնորոշ չէ։ Ինչպե՞ս, ի՞նչ պատճառով էր խոցն...

Լրահոս երեխաների մասին
ՀՀ ԱՆ. Ցանկալի չէ փոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը
ՀՀ ԱՆ. Ցանկալի չէ փոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը

Մասնագետները խորհուրդ են տալիս տոների ժամանակ չփոխել երեխայի՝ սովորական դարձած սննդակարգը։ Ցանկալի է, որպեսզի երեխան շարունակի սնվել սովորականի պես՝ ուտի իր ամենօրյա ճաշերը, իր սովորական ժամերին...

Լրահոս երեխաների մասին
Ինչո՞ւ չի կարելի երեխաներին ստիպել մինչեւ վերջ ուտել և ամբողջությամբ դատարկել ափսեն. news.am
Ինչո՞ւ չի կարելի երեխաներին ստիպել մինչեւ վերջ ուտել և ամբողջությամբ դատարկել ափսեն. news.am

Բազմաթիվ ծնողներ, ինչպես նաև մանկապարտեզների դաստիարակչուհիներ երեխաներին ստիպում են ամբողջությամբ դատարկել ափսեի պարունակությունը, եթե անգամ փոքրիկները պնդում են, որ քաղցած չեն...

ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը Լրահոս երեխաների մասին
Օրական որքան շաքար պետք է օգտագործեն երեխաները. 1in.am
Օրական որքան շաքար պետք է օգտագործեն երեխաները. 1in.am

Circulation պարբերականի փոխանցմամբ՝ 2-18 տարեկան երեխաներն օրական պետք է օգտագործեն 6 թեյի գդալից ոչ ավելի (25 գրամ) շաքարավազ: Գիտնականները միևնույն չափաքանակն են առաջարկում տարիքային այդքան մեծ...

Լրահոս երեխաների մասին
Ում պետք չէ վախենալ ուշ ընթրիքից. 1in.am
Ում պետք չէ վախենալ ուշ ընթրիքից. 1in.am

Նախորդ հետազոտությունների տվյալների համաձայն՝ ճաշի ժամն ազդում է ճարպակալման ռիսկի վրա: Սակայն Լոնդոնի թագավորական քոլեջի հետազոտողները պարզել են, որ դա այդպես չէ, հայտնում է UPI.com-ը...

Լրահոս երեխաների մասին
Հնարավոր է երեխաներին ճիշտ սնվել սովորեցնել համակարգչային խաղի միջոցով. news.am
Հնարավոր է երեխաներին ճիշտ սնվել սովորեցնել համակարգչային խաղի միջոցով. news.am

Համակարգչային խաղերն կարող են օգնել երեխաներին օգտակար սովորություններ ձեռք բերել: Նման եզրակացության են հանգել ԱՄՆ-ի Գյուղատնտեսության նախարարության եւ երկրի մի շարք մասնավոր բժշկական հաստատությունների...

Լրահոս երեխաների մասին
Ինչպես կարելի է երեխաներին սովորեցնել ճիշտ սնվել. գիտնականներ. 1in.am
Ինչպես կարելի է երեխաներին սովորեցնել ճիշտ սնվել. գիտնականներ. 1in.am

Տեղեկություն հաղորդելու խաղային ձևը կարող է երեխաների մոտ ձևավորել ճիշտ սննդային վարք: Այս մասին հետազոտությունը հրապարակված է Journal of Nutrition Education & Behavior-ում...

Լրահոս երեխաների մասին
Կանադացի գիտնականները ստամոքսի գազերից տառապող մանկահասակ երեխային օգնելու համար խնձորի հյութ են առաջարկում. tert.am
Կանադացի գիտնականները ստամոքսի գազերից տառապող մանկահասակ երեխային օգնելու համար խնձորի հյութ են առաջարկում. tert.am

Կանադացի գիտնականները նշում են, որ մրգի հյութը կօգնի մանկահասակ երեխային այլևս չլացել ստամոքսի ցավերից, գրում է mirror.co.uk-ը: Պարբերականի փոխանցմամբ`  նոր հետազոտությունը պարզել է, որ խնձորի հյութը...

ԼՈՒՐԵՐ: Մանկական հիվանդություններ Լրահոս երեխաների մասին
Կրծքի կաթը պարունակում է շաքարի ավելի քան 200 տարատեսակ. news.am
Կրծքի կաթը պարունակում է շաքարի ավելի քան 200 տարատեսակ. news.am

Կնոջ կրծքի կաթը պարունակում է շաքարի ավելի քան 200 տարատեսակ, իսկ մյուս կաթնասունների (մկներից սկսած` մինչեւ կովի) կաթում կա շաքարի ընդամենը 30-50 տարատեսակ: Մարդու կաթն ավելի բարդ բաղադրություն...

ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն Լրահոս կանանց համար Լրահոս երեխաների մասին
Գիտնականները պարզել են ամենավնասակար ըմպելիքը. 1in.am
Գիտնականները պարզել են ամենավնասակար ըմպելիքը. 1in.am

Ամերիկացի գիտնականները պարզել են աշխարհում ամենավնասակար ըմպելիքը: Փորձագետները՝ Էրիկ Սթայսի ղեկավարությամբ, պարզել են, որ դա երեխաների կողմից շատ սիրված կաթնային...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար Լրահոս երեխաների մասին
Կրծքով կերակրելը պաշտպանում է երեխաներին ալերգիայից. news.am
Կրծքով կերակրելը պաշտպանում է երեխաներին ալերգիայից. news.am

Կրծքով կերակրելը դրական է ազդում երեխայի իմունիտետի, ալերգիայի եւ ասթմայի հանդեպ զգայունության վրա: Երեխայի համար այն կարող է անել շատ ավելին, քան հիգիենայի հիվանդագին պահպանումը: Այս երեւույթը...

Լրահոս երեխաների մասին
Ինչպե՞ս սովորեցնել երեխաներին միրգ ու բանջարեղեն ուտել. news.am
Ինչպե՞ս սովորեցնել երեխաներին միրգ ու բանջարեղեն ուտել. news.am

Երեխաներին միրգ ու բանջարեղեն ուտել սովորեցնելու համար պետք է նրանց օրինակ ծառայել կամ էլ դիմել խորամանկության՝ թաքցնելով դրանք երեխաներից: Վերջին դեպքում ի հայտ կգա դասական դարձած էֆեկտը...

Լրահոս երեխաների մասին
Wi-Fi-ն ավելի վտանգավոր է երեխաների առողջության համար, քան համարվում էր. 1in.am
Wi-Fi-ն ավելի վտանգավոր է երեխաների առողջության համար, քան համարվում էր. 1in.am

Բրիտանացի գիտնականները մի շարք հետազատություններ են իրականացրել և պարզել, որ Wi-Fi ազդանշանը կարող է վտանգավոր լինել երեխաների առողջության համար: Այս...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա Լրահոս երեխաների մասին

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ