Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Երեխայի սնուցումը

«Կրծքով կերակրելը ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական առումով շատ կարևոր է»

«Կրծքով կերակրելը ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական առումով շատ կարևոր է»

Այսօր մամուլի ասուլիսում մանկաբույժ, համալսարանական պոլիկլինիկայի տնօրեն Աննա Բալյանը, զարգացման մանկաբույժ Իրինա Թովմասյանը և վերականգնողաբան Գայանե Զախարյանը խոսեցին արհեստական  կաթնախառնուրդների բացասական ազդեցության մասին:

Աննա Բալյանը միանշանակ պնդեց, որ երեխային կերակրելու լավագույն տարբերակը կրծքով սնուցումն է: Նա նշեց, որ երեխային մինչև վեց ամսական պետք է բացառապես կրծքով կերակրել:

Գայանե Զախարյանը նշեց, որ երբ մայրը կրծքով կերակրում է երեխային, ապա երեխան իրեն ավելի ապահով է զգում: «Կրծքով կերակրելը ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական առումով շատ կարևոր է»:  Նա նշեց, որ ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ եթե երխայի և մոր միջև կապը լավ չի հաստատվում, ապա հետագայում որոշ երեխաներ դեռահասության տարիներին վարքագծային խնդիրներ են ունենում:

Աննա Բալյանը ներկայացրեց մեկ այլ ուսումնասիրության արդյունքներ, ըստ որի՝ եթե երեխայի ծնվելուց հետո մայրն անմիջապես սկսվում է նրան կրծքով կերակրել և երեխան 30-60 րոպե մոր գրկում է մնում, ապա մանկական մահացության ցուցանիշը 20 տոկոսով նվազում է:

Իրինա Թովմասյանն ասաց, որ մեկ տարեկանից հետո երեխաները փորձում են ինքնուրույն ուտել, և  ծնողները չպետք է նրանց զրկեն ինքնուրույնությունից, հակառակ դեպքում՝  երեխան ուտելու նկատմամբ հետաքրքրությունը կորցնում է: 

Ինչ վերաբերում է մայրերի այն անհանգստությանը, թե իրենք կաթ չունեն կամ այն չի բավարարում երեխային, ապա  Աննա Բալյանն ասաց, որ հազվադեպ է լինում, երբ մայրը կաթ չի ունենում, պարզապես համբերություն և ճիշտ մոտեցում է պետք:   Իսկ եթե իսկապես կրծքի կաթը բավարար չէ երեխային, մանկաբույժը  խորհուրդ տվեց երեխային տալ կաթնախառնուրդներ:

Սկզբնաղբյուր. mardik.am
Լուսանկարը. avent-live.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ