Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մանկական հիվանդություններ

Աուտիզմը հնարավոր է բացահայտել երեխայի աչքերի շարժման միջոցով. news.am

Աուտիզմը հնարավոր է բացահայտել երեխայի աչքերի շարժման միջոցով. news.am

Բրիտանացի բժիշկները հայտարարել են, որ աուտիզմի առաջացման հնարավորությունը կարելի է պարզել երեխայի աչքերի միջոցով. երեխաները, որոնք ավելի արագ են շարժում աչքերը, ավելի հակված են աուտիզմի:

 

Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Medical Research Council կենտրոնի մասնագետները նման հետեւություն արել են 6-8 ամսական 104 երեխայի շրջանում անցկացրած ուսումնասիրության արդյունքում:  Գիտնականները, մասնավորապես, հետեւել են, թե ինչպես են երեխաները շարժում բիբերը նկարներ նայելիս: Պարզվել է, որ առողջ երեխաները բիբերը շարժել են յուրաքանչյուր երկու վայրկյանը մեկ, իսկ բիբերն ավելի հաճախ շարժած երեխաների խմբում հետագայում աուտիզմ երեք անգամ ավելի շատ է ախտորոշվել:

 

Մասնագետները միաժամանակ նշում են, որ չպետք է եզրակացություն անել միայն մեկ՝ վերոնշյալ չափորոշիչով: Այդուհանդերձ, նրանք հուսով են, որ այս բացահայտումը կարող է զգալիորեն օգնել աուտիզմի հայտնաբերմանն ավելի վաղ տարիքում:

 

Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որը հիմնականում ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարիների ընթացքում: Խանգարումն ազդում է ուղեղի բնականոն աշխատանքի վրա, խոչընդոտում սոցիալական շփումների եւ հաղորդակցվելու հմտությունների զարգացման գործընթացը: Աուտիզմ ունի յուրաքանչյուր 88-րդ երեխան:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. aba-therapy.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ