ԼՈՒՐԵՐ: Մանկական հիվանդություններ
Աուտիզմի պատճառը քույր-եղբայրների մոտ նույն գենետիկ մուտացիաները չեն. news.am
Միեւնույն գենետիկ մուտացիաները չեն քույրերի եւ եղբայրների մոտ աուտիզմի պատճառը եւ դրանք միշտ չէ, որ ծնողներից են ժառանգվում, ցույց են տվել Կիրառական գենոմային հետազոտությունների կենտրոնի ստացած տվյալներ
Կենտրոնի գիտնականներն ուսումնասիրել են 85 ընտանիքի ծնողների եւ երեխաների գեները: Բոլոր ուսումնասիրված ընտանիքներում երկու երեխա աուտիզմ է ունեցել: Մասնագետները հայտնի գենետիկ մուտացիաները 36 ընտանիքում են հայտնաբերել: Միայն 11 եղբայրներ եւ քույրեր են միեւնույն մուտացիան ունեցել: Մասնակիցներից միայն տասն է մուտացիան ծնողներից ժառանգել, հաղորդում է WebMD-ն:
Ընտանիքների երկու երրորդում եղբայրներն ու քույրերն առնվազն մեկ գենետիկ մուտացիայով տարբերվել են: Այսինքն՝ նրանցից յուրաքանչյուրն աուտիզմի անհատական ձեւ է ունեցել: Տարբեր մուտացիաներ ունեցող եղբայրների եւ քույրերի աուտիզմի դեպքերը, որպես կանոն, շատ տարբեր են եղել: Օրինակ՝ մի երեխա գրեթե չի խոսել, իսկ երկրորդ երեխայի խոսքի զարգացման մակարդակը գրեթե նորմալ է եղել:
Հետազոտողները եզրահանգում են կատարել, որ աուտիզմի գենետիկ պատճառները մինչեւ հիմա քիչ են ուսումնասիրված: Մեծ է հավանականությունը, որ հիվանդությունը ժառանգաբար չի փոխանցվում, սակայն այն հաճախ եղբայրների ու քույրերի մոտ է հանդիպում: Եթե ավագ երեխան աուտիզմ ունի, կրտսեր երեխայի մոտ հիվանդության զարգացման հավանականությունը 7 անգամ մեծանում է: Աուտիզմի պատճառը կարող է ուրիշ, օրինակ, մոր հղիության զարգացման ընդհանուր պայմաններով կամ շրջապատող միջավայրի գործոններով պայմանավորված լինել:
30.01.2015 Կարդացեք նաև
Խիթը 2 շաբաթականից 4 ամսական երեխաների շրջանում տարածված վարքային համախտանիշ է, որը բնութագրվում է չափազանց ուժեղ և երկարատև լացի նոպաներով: Խիթով տառապող երեխաները լալիս են գրեթե...
20.01.2017
Աղիքային մանրէները կարող են կարեւոր դեր խաղալ երեխաների մոտ ասթմայի առաջացման հարցում: Նման եզրահանգման են եկել Լինչեպինգի համալսարանից շվեդ գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները...
19.10.2016
Կանադացի գիտնականները նշում են, որ մրգի հյութը կօգնի մանկահասակ երեխային այլևս չլացել ստամոքսի ցավերից, գրում է mirror.co.uk-ը: Պարբերականի փոխանցմամբ` նոր հետազոտությունը պարզել է, որ խնձորի հյութը...
05.05.2016
Բրիսթոլի համալսարանի և Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները վերլուծել են աշխարհի 26 երկրներում անցկացված 58 հետազոտությունների տվյալները՝ կապված երեխաների միզուղիների բորբոքումների...
21.03.2016
Ալերգիայով տառապող երեխաները երկու անգամ ավելի հաճախ են սրտի խնդիրներ ունենում: Այդ մասին տեղեկացնում են Northwestern University-ի հետազոտողները` Ջոնաթան Սիլվերբերգի ղեկավարությամբ...
15.12.2015
Բրիտանացի բժիշկները հայտարարել են, որ աուտիզմի առաջացման հնարավորությունը կարելի է պարզել երեխայի աչքերի միջոցով. երեխաները, որոնք ավելի արագ են շարժում աչքերը, ավելի հակված են աուտիզմի...
11.02.2015
Գիտնականները մանկական էպիլեպսիայի բուժման համար մարիխուանայի մաքրազերված մոլեկուլից դեղամիջոց են մշակել...
29.01.2015
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ էկզեմայով բազմաթիվ երեխաների մոտ մաշկի հետ խնդիրները կարող են շարունակվել նաեւ հասուն տարիքում: Թեպետ էկզեման, կամ ինչպես այն անվանում են՝ ատոպիկ դերմատիտը...
05.01.2015
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYqZE1Z6' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
