Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մանկական հիվանդություններ

Վիրաբույժները երկու շաբաթական երեխայի կյանքը սրտի եռաչափ մոդելի օգնությամբ են փրկել. news.am

Վիրաբույժները երկու շաբաթական երեխայի կյանքը սրտի եռաչափ մոդելի օգնությամբ են փրկել. news.am

Վիրաբույժները սրտի արատով ծնված 2 շաբաթական երեխայի կյանքը փրկելու համար օրգանի՝ մագնիսա-ռեզոնանսային պատկերման շնորհիվ ստացված եռաչափ մոդելի օգնությանն են դիմել:

«Փոքրիկի սիրտը ո'չ միայն բնածին արատներին հատուկ անցքեր, այլ նաեւ՝ անսովոր, լաբիրինթոսի նմանվող փորոքներ ուներ», - նշել է Նյու Յորքում գործող Կոլումբիայի Երիցական հիվանդանոցի սրտաբանական բաժանմունքի ղեկավար դոկտոր Էմիլ Բաչան: FoxNews-ից ստացված տեղեկությունների համաձայն, վիրահատությունը նրա գլխավորությամբ հուլիսի 21-ին՝ Մորգան Սթենլիի անվան մանկական հիվանդանոցում է իրականացվել:

«Մինչ այժմ ամեն անգամ ստիպված էինք կանգնեցնել սրտի աշխատանքը՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում ներսում եւ ինչ կարող ենք անել: Տվյալ տեխնոլոգիայի օգնությամբ կարծես գործողությունների ճանապարհային քարտեզ էինք ձեռք բերել եւ երեխայի սիրտը մեկ վիրահատությամբ բուժելու հնարավորություն ստացանք», - նշել է դոկտոր Բաչան:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ