Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մանկական հիվանդություններ

6 մոլորություն երեխաների, ուղեղի ցնցման եւ սպորտաձեւերի մասին

6 մոլորություն երեխաների, ուղեղի ցնցման եւ սպորտաձեւերի մասին

Մարդիկ հաճախ երեխաների ուղեղի ցնցման հավանականությունը կոշտ սպորտաձեւերի, մասնավորապես` ֆուտբոլի հետ են կապում: Սակայն այս խնդիրը միայն ամենատարածված սպորտաձեւերից մեկով չի սահմանափակվում: Ստորեւ ներկայացնում ենք 7 մոլորություն` երեխաների ուղեղի ցնցման մասին.

 

  1. Ուղեղի ցնցման հիմնական պատճառը ֆուտբոլի դասերն են
    Նույն հավանականությամբ թեթեւ ատլետիկայի հաճախող երեխաները կարող են ուղեղի ցնցում ստանալ: Ճիշտ է` այն երկրներում, որտեղ կանանց ֆուտբոլը մեծ տարածում ունի, ամենառիսկայինը թերեւս հենց այդ սպորտաձեւն է համարվում:

  2. Սպորտի հաճախող երեխաներն ավելի հաճախ են ուղեղի ցնցում ստանում:

  3. Եթե երեխան ուղեղի ցնցում է ստացել, ուրեմն` պետք է գլխացավ ունենա:
    Սա եւս ուղեղի ցնցման պարտադիր պայման չէ. թուլությունը, դյուրագրգռությունը, հոգնածությունը, մտավոր թույլ աշխատանքը, գլխապտույտները, անքնությունը եւ սրտխառնոցը կարող են փոխարինող ախտանիշ համարվել:

  4.  Ուղեղի ցնցում ստանալիս գիտակցությունը կորցնում են:

  5. Ուղեղի ցնցման դեպքում հարկավոր է անմիջապես շտապ բժշկական օգնության դիմել:
    Սա անհրաժեշտ միջոցառում չէ, քանի դեռ «կարմիր լույս» չի վառվել. ուժեղ գլխացավերի, սրտխառնոցի,  անհավասար բիբերի եւ այլ նյարդաբանական խնդիրների դեպքում իրոք հարկ է 1-03 զանգահարել: Սակայն մեծ ի մասամբ դրա անհրաժեշտությունը չի ծագում` հանգիստ կարող եք երեխային իր բժշկի մոտ տանել: Վերջինիս կողմից նշանակված բուժումը կարող է ավելի ճշգրիտ լինել:

  6. Ուղեղի ցնցման բուժումը միակերպ է:
    Ուղեղի ցնցման յուրաքանչյուր դեպքի համար առանձին բուժում է նշանակվում` տարբեր տեւողությամբ:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. sova.lv
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ