Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մանկական հիվանդություններ

Երեխաների ատամների ամենահաճախ հանդիպող հիվանդություններն են` կարիես և դիմածնոտային անոմալիաներ

Երեխաների ատամների ամենահաճախ հանդիպող հիվանդություններն են` կարիես և դիմածնոտային անոմալիաներ

Մանուկների մոտ ատամների ամենահաճախ հանդիպող հիվանդությունը կարիեսն է, որի ճիշտ ժամանակին չբուժելու դեպքում հանգեցնում է այլ հիվանդությունների: Տարածված հիվանդություններից է նաև դիմածնոտային անոմալիաները, որոնք երեխաների մոտ տեսանելի է լինում երկու տարեկանից: Խանգարված քթային շնչառությունը դիմածնոտային համակարգի ֆունկցիայի աղավաղում է բերում: Այս մասին ասուլիսում ասաց «Սոնատո» ատամնաբուժարանի տնօրեն, բ.գ.դ, բժիշկ-օրթոդենտ Արթուր Փափազյանը:

Նրա խոսքով, ընդհանրապես, ատամների հիվանդության առաջացման պատճառներից է` էկոլոգիական խնդիրներ, սնունդ: Երեխաների մոտ, ըստ մասնագետի, ատամների հիվանդություն առաջացման պատճառներից է նաև` ժառանգական գործոն, մոր հղիության ընթացքում տարած սթրեսներ, ընդունած սնունդ:

Բանախոսն ասաց, որ ընդունված է ատամները սկսել լվանալ 1-2 տարեկանից, օրական` 2 անգամ: Պետք է դիմել բժշկի սկսած 2-3 տարեկանից` պրոֆիլակտիկայի համար, եթե իհարկե, մինչ այդ որևէ գանգատ` ցավի տեսքով, երեխան չի ունենում: Մեծահասակները տարին 2 անգամ պետք է այցելեն ատամնաբույժի:

Ա. Փափազյանը նշեց, որ ծնողների շրջանում տարեցտարի աճում է մտահոգվածությունը, այսինքն սկսել են ցանկացած թեթև ցավի դեպքում, կամ որևէ խնդիր նկատելու, դիմեն բժշկի: Նա փաստեց, որ նվազել են դեպքերը, երբ դիմում են ռախիտի հետ կապված որևէ խնդրով:

Մասնագետի խոսքով, մանկական ստամատոլոգի աշխատանքը բավականին բարդ է ու քչերն են ընտրում այդ մասնագիտությունը: Այս ոլորտում առկա խնդիրների լուծման համար, նրա կարծիքով, հարկավոր է համալիր աշխատանքներ` առողջապահության նախարարություն և այլ համապատասխան օղակներ:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ