Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ

Գիտնականներին հաջողվել է զգացումներն ուժեղացնող պահպանակ ստեղծել. news.am

Գիտնականներին հաջողվել է զգացումներն ուժեղացնող պահպանակ ստեղծել. news.am

University of Wollongong համալսարանի ավստրալիական գիտնականները նոր հեղափոխական պահպանակ են ստեղծել: Նոր նմուշի պահպանակներն օժտված են այնպիսի ֆունկցիաներով, ինչպիսին են քսուկի ավտոմատ հավասարաչափ բաշխումը եւ նույնիսկ էլեկտրահաղորդիչ են, ինչը թույլ է տալիս նվազեցնել անցանկալի հղիության եւ սեռավարակների հավանականությունը:

 

Նոր տեխնոլոգիան մշակվել է Ռոբերտ Գորկինի ղեկավարած մի խումբ գիտնականների կողմից, որը դեռեւս 2013 թվականին $100 000 դրամաշնորհ է ստացել սկզբունքորեն նոր պահպանակներ ստեղծելու համար: Դեռեւս այն ժամանակ Գորկինը հայտարարեց, որ պետք է պահպանակներ ստեղծել նոր նյութից, որն էլ օգտագործվում է այժմ:

 

Գիտնականների խոսքով՝ նրանց պետք էր այնպիսի նյութ, որն օժտված է նույն հատկանիշներով, ինչ լատեքսը, սակայն մարմնի կողմից շատ ավելի հաճելի է ընկալվում: Պարզվեց, որ հիդրոգելը շատ ավելի հեշտ եւ հաճելի է օգտագործման համար: Բացի այդ՝ այն կանխարգելում է կենսաբանական մոլեկուլների փոխանցումը:

 

Հիդրոգելը վաղուց է հայտնի գիտությանը, սակայն վերջերս այն հայտնվել է ուշադրության կենտրոնում, երբ սկսվեց դրա օգտագործումը աչքի պրոտեզների եւ արհեստական անոթների ստեղծման համար: Նոր պահպանակը շուտով կհայտնվի շուկայում, քանի որ այժմ գիտնականները պատրաստվում են նոր փորձարկումներ անցկացնել՝ պարզելու համար, ինչքանով է այս նյութը անվտանգ եւ ունակ է արդյոք պաշտպանել հիվանդությունների տարածումից: Բացի այդ՝ անհրաժեշտ է պարզել՝ ինչքանով հաճելի կլինի դրա օգտագործումը, ինչը նույնպես կարեւոր է:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. surprizovnet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ