ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ
Ռեգեներատիվ բժշկությունը կարող է օգնել էրեկտիլ դիսֆունկցիայի դեպքում. news.am
Շագանակագեղձի քաղցկեղի բուժումից հետո տղամարդիկ հաճախ են բախվում էրեկտիլ դիսֆունկցիայի խնդրի հետ: Որոշ մարդկանց մոտ խնդիրը լուծվում է ինքնուրույն, իսկ մյուսներին կարող է օգնել ռեգեներատիվ բժշկության նոր տեխնոլոգիան, ինչը դրական արդյունքներ արձանագրեց կենդանիների վրա իրականացված գիտափորձերի ժամանակ:
Միջամտության ժամանակ առնանդամ է ներարկվում լիպոսակցիայի արդյունքում ստացած հատուկ նյութ՝ ստրոմալ-անոթային ֆրակցիան: Պարզվել է, որ այս բուժումը նույնքան արդյունավետ է նյարդային վնասվածքներով պայմանավորած էրեկտիլ դիսֆունկցիայի դեպքում, որքան ճարպային հյուսվածքներից ստացած ցողունային բջիջների ներարկումը: Սակայն ճարպային հյուսվածքներից ստացած ցողունային բջիջների ներարկումն իր վտանգավոր կողմերն ունի, քանի որ բացառված չէ որոշ դեպքերում ցողունային բջիջների ուռուցքի վերածվելը: Այդ պատճառով բժիշկները կարծում են, որ անմշակ ստրոմալ-անոթային ֆրակցիայի օգտագործումը շատ ավելի անվտանգ է, էժան եւ, կարեւորը, պակաս արդյունավետ չէ:
Հետազոտության ընթացքում բժիշկները փորձարկել են բջիջների երկու տեսակի ազդեցությունը 40 մկների օրգանիզմի վրա, որոնց բաժանել էին 3 խմբի: Առաջին խմբի կրծողներին ներարկել էին ճարպային հյուսվածքներից ստացած ցողունային բջիջները, երկրորդ խմբի մկներին՝ անմշակ ստրոմալ-անոթային ֆրակցիան, իսկ երրորդ խումբը ոչ մի նյութ չէր ստացել: 4 շաբաթ անց բժիշկները պարզեցին, որ, երրորդ խմբի համեմատ, առաջին երկու խմբի մկների մոտ էրեկտիլ ֆունկցիայի բարելավում էր նկատվում:
Այս հետազոտության արդյունքները, հեղինակների խոսքով, ռեգեներատիվ բժշկության զարգացման գործում շատ մեծ առաջընթաց են: Հիշեցնենք, որ ռեգեներատիվ բժշկության հիմնական նպատակը վնասված հյուսվածքները, նյարդերն ու օրգանները վերականգնելու միջոցների հայտնաբերումն է:
Կարդացեք նաև
Շվեդական Lelo ընկերությունը ստեղծել է «ապագայի պահպանակներ», որոնք մի քանի անգամ ամուր են ավանդականից: Այս մասին հայտնում է Tech Insider-ը: Ընկերության հիմնադիր Ֆիլիպ Սեդիքի խոսքով՝ չնայած հեղափոխական...
16.06.2016
Մարդու սպերմատոզոիդներն ավելի արագ են ընթանում եւ ավելի լավ են պահպանում իրենց ուղղությունն ամուր մակերեւույթի վրա, որի բացակայության դեպքում նրանց արագությունը նվազում է։ Տվյալ երեւույթը կարող է փակ...
12.11.2015
Ուսանողուհին Նյու Յորքից՝ Միշել Չուն, նոր ցողացիր-պահպանակ է ստեղծել, որը դուր կգա շատ տղամարդկանց, քանի որ այս պահպանակը, ի տարբերություն...
30.07.2015
Վիրջինիայի համալսարանի ամերիկյան գիտնականներն աշխատում են տղամարդկանց համար նախատեսված ներքին ընդունման առաջին հակաբեղմնավորիչների...
01.07.2015
Գիտնականները հետազոտել են սեռական զսպվածության հետևանքները մարդու վրա: Ավելին, հետազոտության արդյունքերը տարբեր են եղել կանանց և տղամարդկանց մոտ: Եթե ինտիմ կյանքի...
19.05.2015
University of Wollongong համալսարանի ավստրալիական գիտնականները նոր հեղափոխական պահպանակ են ստեղծել: Նոր նմուշի պահպանակներն օժտված են այնպիսի ֆունկցիաներով, ինչպիսին են քսուկի ավտոմատ հավասարաչափ...
14.04.2015
Մի քանի հազար բրիտանացիների կյանքին հետևելով, գիտնականները եկել են այն եզրահանգման, որ «Վիագրան», ինչպես նաև այլ դեղորայքներ օգնում են պայքարել իմպոտենցիայի դեմ ոչ բոլոր տղամարդկանց...
10.04.2015
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYDxjBKI' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ