Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ

Վիագրան կարող է փոխարինվել բրազիլական թափառող սարդերի թույնով. news.am

Վիագրան կարող է փոխարինվել բրազիլական թափառող սարդերի թույնով. news.am

Գիտնականները առաջարկել են էրեկտիլ դիսֆունկցիայի (իմպոտենցիայի) բուժման համար սիլդենաֆիլի (վիագրայի) փոխարեն օգտագործել բրազիլական թափառող սարդերի (Phoneutria) թույնը:

 

Այս սարդերի թույնի հայտնվելը մարդու արյան մեջ կարող է հանգեցնել բարձր թքարտարդրության, ինչպես նաեւ որոշակի ժամանակի ընթացքում դժվարացնել շնչառությունը: Սակայն այդ թույնի եւս մեկ անկանխատեսելի հետեւանքն է  պրիապիզմը՝ երկարատեւ էրեկցիան առանց սեռական գրգռվածության: 

 

Այն տեղի է ունենում առնանդամի էրեկտիլ հյուսվածքների սպունգանման մարմիններում արյան ինտենսիվ կուտակման հետեւանքով: Սա պայմանավորված է թունավոր սպիտակուցի՝ PnTx2-6-ի ազդեցությամբ, որը պարունակվում է Phoneutria ցեղատեսակի սարդերի թույնի մեջ, հայտնում Wired-ը:

 

Կորեացի գիտնականներն արդեն փորձարկել են PnTx2-6-ը առնետների վրա: Ութ շաբաթական կրծողների էրեկտիլ մարմիններ չորս շաբաթվա ընթացքում երեք անգամ ներարկվել է մարդու համար անվտանգ բակուլովիրուս պարունակող պատրաստուկը: Phoneutria nigriventer-ի PnTx2-6 թույնը իր հերթին պարունակվում է այդ վիրուսի մեջ:

 

Գիտափորձի ավարտին բոլոր կրծողների մոտ էրեկտիլ ֆունկցիայի զգալի բարելավում է նկատվել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. prisnilos.su
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ