ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ
Կեգելի վարժությունն օգնում է կարգավորել էյակուլացիա՞ն. news.am
Միզելու ընթացքում հինգ վայրկյանով մեզի շիթն ընդհատելը (Կեգելի վարժություն) ամրացնում է ցայլքա-պոչուկային մկանը, բարձրացնում է ամբողջ կոնքային հատվածի տոնուսը, եւ տղամարդկանց սեռական կյանքի վրա դրական ազդեցություն թողնում՝ թույլ տալով ավելի հեշտ վերահսկել սերմնաժայթքումը: Այս մասին հայտնում է ամերիկացի մասնագետ Մարնի Կինրիսը:
Նրա խոսքով, սերմնաժայթքումը եւ միզապարկի ֆունկցիաները ղեկավարող ցայլքա-պոչուկային մկանը տարիներին զուգընթաց թուլանում են թե´ տղամարդկանց, թե´ կանանց մոտ: Եվ այդ մկանի մարզումը շատ օգտակար է, քանի որ այն օգնում է ամրացնել այն եւ հաղթահարել եւ´ անմիզապահությունը, եւ´ վաղաժամ սերմնաժայթքման խնդիրը:
«Կեգելի վարժությունները կարելի է ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում անել՝ ավտոմեքենայում, աշխատավայրում կամ բժշկի ընդունարանում»,-ասել է Կինրիսը՝ ավելացնելով, որ օրվա ընթացքում ցանկալի է վարժությունը 50 անգամ կատարել՝ ամեն անգամի ընթացքում մկանը սեղմելով 3-5 վայրկյանով: Իհարկե, կարելի է սկսել 1-20 կրկնողությամբ, իսկ հետո վարժությունները հասցնել մինչեւ 50-ը: Հետո արդեն կարելի է մտածել մկանները ոչ թե 3-5 վայրկյանով, այլ ավելի երկար ժամանակով սեղմելու մասին:
Սեռական բժշկության միջազգային հասարակության տվյալներով տղամարդկանց 40 տոկոսը կյանքի որեւէ ժամանակահատվածում այսպես թե այնպես վաղաժամ սերմնաժայթքման խնդիր է ունենում: Նրանցից շատերը պարզապես չեն կարողանում վերահսկել իրենց էյակուլացիան, պնդում է Bristol Royal Infirmar կլինիկայի ուռոլոգիական բաժնի աշխատակից Վենդի Հորնը:
Կեգելի վարժությունները 12 շաբաթվա ընթացքում կանոնավոր կատարելը կարող է այդ տղամարդկանց օգնել, կարծում են փորձագետները:
Կարդացեք նաև
Շվեդական Lelo ընկերությունը ստեղծել է «ապագայի պահպանակներ», որոնք մի քանի անգամ ամուր են ավանդականից: Այս մասին հայտնում է Tech Insider-ը: Ընկերության հիմնադիր Ֆիլիպ Սեդիքի խոսքով՝ չնայած հեղափոխական...
16.06.2016
Մարդու սպերմատոզոիդներն ավելի արագ են ընթանում եւ ավելի լավ են պահպանում իրենց ուղղությունն ամուր մակերեւույթի վրա, որի բացակայության դեպքում նրանց արագությունը նվազում է։ Տվյալ երեւույթը կարող է փակ...
12.11.2015
Ուսանողուհին Նյու Յորքից՝ Միշել Չուն, նոր ցողացիր-պահպանակ է ստեղծել, որը դուր կգա շատ տղամարդկանց, քանի որ այս պահպանակը, ի տարբերություն...
30.07.2015
Վիրջինիայի համալսարանի ամերիկյան գիտնականներն աշխատում են տղամարդկանց համար նախատեսված ներքին ընդունման առաջին հակաբեղմնավորիչների...
01.07.2015
Գիտնականները հետազոտել են սեռական զսպվածության հետևանքները մարդու վրա: Ավելին, հետազոտության արդյունքերը տարբեր են եղել կանանց և տղամարդկանց մոտ: Եթե ինտիմ կյանքի...
19.05.2015
University of Wollongong համալսարանի ավստրալիական գիտնականները նոր հեղափոխական պահպանակ են ստեղծել: Նոր նմուշի պահպանակներն օժտված են այնպիսի ֆունկցիաներով, ինչպիսին են քսուկի ավտոմատ հավասարաչափ...
14.04.2015
Մի քանի հազար բրիտանացիների կյանքին հետևելով, գիտնականները եկել են այն եզրահանգման, որ «Վիագրան», ինչպես նաև այլ դեղորայքներ օգնում են պայքարել իմպոտենցիայի դեմ ոչ բոլոր տղամարդկանց...
10.04.2015
Շագանակագեղձի քաղցկեղի բուժումից հետո տղամարդիկ հաճախ են բախվում էրեկտիլ դիսֆունկցիայի խնդրի հետ: Որոշ մարդկանց մոտ խնդիրը լուծվում է ինքնուրույն, իսկ մյուսներին կարող է օգնել ռեգեներատիվ...
25.03.2015
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYmG0D27' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ