ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ
Գիտնականները նշել են սեքսում առավել վտանգավոր դիրքերը. news.am
Բրազիլիայի երեք հիվանդանոցի գիտնականները պարզել են, թե սեքսում որ դիրքերն են ամենավտանգավորները։ Պարզվել է՝ ամենից վտանգավորը «կինը վերեւից» դիրքն է։ Հենց այդ դիրքն է սեռական օրգանի կոտրվածքների՝ (խոռոչային մարմինների եւ սպիտակուցային թաղանթի ճեղվածք) հետազոտության ընթացքում գրանցված դեպքերի առնվազն կեսի պատճառ դարձել։ Իսկ ամենաանվտանգը «միսիոներական» դիրքն է ճանաչվել։
Այդպիսի եզրահանգումների եկած գիտնականները վերլուծել են վերջին 13 տարիների ընթացքում գրանցված նման վնասվածքներստանալու դեպքերը (ընդամենը 42 դեպք է վերլուծվել)։
Պարզվել է, որ այսպես կոչված օրգանի կոտրվածքի դեպքը 28 անգամ տեղի է ունեցել հետերոսեքսուալ սեռական ակտերի ժամանակ, 4-ը՝ միասեռական կապի, 6-ը՝ ձեռքերով ստիմուլյացիայի դեպքում, իսկ չորս դեպքում էլ հիվանդներն այդպես էլ չեն կարողացել վերլուծել, թե ինչ է իրենց հետ կատարվել։
Ինչո՞վ է վտանգավոր «կինը վերեւից» դիրքը։ Հավանաբար հարցն այն է, որ երբ կինը գտնվում է վերեւում, նա առնանդամի վրա է ուղղում իր մարմնի ամբողջ զանգվածը եւ չի կարողանում կանգնեցնել շարժումը, եթե ներթափանցումը սխալ է տեղի ունենում։
Ի դեպ, կնոջ չորեքթաթ կանգնած լինելու դիրքին բաժին է ընկնում եւս 29 % «կոտրվածք»։ Տուժածներից ոմանք պնդում են, որ այդ դիրքում իրենք լսել են խոռոչավոր մարմինների ճեղքվածքի ձայնը, որից էլ ենթադրվում է, որ կոտրվածք է առաջացել։ Նրանք բոլորն էլ անմիջապես կամ 5-6 ժամվա ընթացքում ցավ են զգացել։
«Մեր հետազոտությունն ապացուցում է այն փաստը, որ «կինը վերեւից» դիրքը սեռական օրգանի կոտրվածքի պոտենցիալ վտանգ է ներկայացնում։ Երբ տղամարդն է ղեկավարում գործընթացը, վերջինս ցավոտ զգացողությունների դեպքում շարժումը կանգնեցնելու ավելի շատ շանսեր ունի՝ նվազագույնի հասցնելով առնանդամին հասցրած վնասը»-պնդում են հետազոտության հեղինակները։
Սաուդյան Արաբիայում անցկացրած եւս մեկ հետազոտություն ցույց է տվել, որ չամուսնացած տղամարդիկ ավելի հաճախ են առնչվում այդ տեսակի վնասվածքներին, քան ամուսնացածները։ 1997-2005 թթ. ի վեր Ասիրի հիվանդանոցում գրանցված կոտրվածքների հիմնական պատճառը եղել է մաստուրբացիան։ Իսկ Վաթեռլոյի համալսարանի կանադացի գիտնականները մեջքի հատվածում ցավեր ունեցող եւ նստակյաց ապրելակերպ վարող տղամարդկանց խորհուրդ են տալիս Doggie-Style դիրքը փորձել, քանի որ վերջինս թույլ է տալիս խուսափել ողնաշարային վնասվածքներից։
Կարդացեք նաև
Շվեդական Lelo ընկերությունը ստեղծել է «ապագայի պահպանակներ», որոնք մի քանի անգամ ամուր են ավանդականից: Այս մասին հայտնում է Tech Insider-ը: Ընկերության հիմնադիր Ֆիլիպ Սեդիքի խոսքով՝ չնայած հեղափոխական...
Մարդու սպերմատոզոիդներն ավելի արագ են ընթանում եւ ավելի լավ են պահպանում իրենց ուղղությունն ամուր մակերեւույթի վրա, որի բացակայության դեպքում նրանց արագությունը նվազում է։ Տվյալ երեւույթը կարող է փակ...
Ուսանողուհին Նյու Յորքից՝ Միշել Չուն, նոր ցողացիր-պահպանակ է ստեղծել, որը դուր կգա շատ տղամարդկանց, քանի որ այս պահպանակը, ի տարբերություն...
Վիրջինիայի համալսարանի ամերիկյան գիտնականներն աշխատում են տղամարդկանց համար նախատեսված ներքին ընդունման առաջին հակաբեղմնավորիչների...
Գիտնականները հետազոտել են սեռական զսպվածության հետևանքները մարդու վրա: Ավելին, հետազոտության արդյունքերը տարբեր են եղել կանանց և տղամարդկանց մոտ: Եթե ինտիմ կյանքի...
University of Wollongong համալսարանի ավստրալիական գիտնականները նոր հեղափոխական պահպանակ են ստեղծել: Նոր նմուշի պահպանակներն օժտված են այնպիսի ֆունկցիաներով, ինչպիսին են քսուկի ավտոմատ հավասարաչափ...
Մի քանի հազար բրիտանացիների կյանքին հետևելով, գիտնականները եկել են այն եզրահանգման, որ «Վիագրան», ինչպես նաև այլ դեղորայքներ օգնում են պայքարել իմպոտենցիայի դեմ ոչ բոլոր տղամարդկանց...
Շագանակագեղձի քաղցկեղի բուժումից հետո տղամարդիկ հաճախ են բախվում էրեկտիլ դիսֆունկցիայի խնդրի հետ: Որոշ մարդկանց մոտ խնդիրը լուծվում է ինքնուրույն, իսկ մյուսներին կարող է օգնել ռեգեներատիվ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Հղիություն. 1-ին ամիս
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն