ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ
Ինչո՞ւ է տղամարդկանց մոտ առավոտյան ժամերին էրեկցիա առաջանում. news.am
![Ինչո՞ւ է տղամարդկանց մոտ առավոտյան ժամերին էրեկցիա առաջանում. news.am Ինչո՞ւ է տղամարդկանց մոտ առավոտյան ժամերին էրեկցիա առաջանում. news.am](up/article/big/file_31335_5008529.jpg)
Առավոտյան ժամերին ի հայտ եկող էրեկցիան անխտիր բոլոր տղամարդկանց պարագայում նորմալ ֆիզիոլոգիական բնույթ է կրում: Փորձենք պարզել, թե ինչպես է երբեմն տհաճությունների պատճառ հանդիսասող այդ երեւույթը գիտականորեն բացատրվում: Սպոնտան էրեկցիա գիտական անվանումը ստացած ֆենոմենը սովորաբար գիշերային ժամերին, կամ արթնանալիս է զգացնել տալիս:
Ընդ որում, էրեկտիլ դիսֆունկցիայով չտառապող բոլոր տղամարդիկ քնած ժամանակ կարող են 3-5 անգամ երեւույթի կրողը դառնալ, հաղորդում է IFL Science-ը: Ըստ սաղմնաբանների բացահայտումների առնանդամի գիշերային պրկվածությունը նույնիսկ արգանդում՝ պտղի մոտ է նկատվում: Այն կարող է ամբողջ կյանքի ընթացքում տղամարդու անբաժան ուղեկիցը դառնալ: Տղամարդիկ այս հարցում միայնակ չեն. կանանց մոտ էլ քնած ժամանակ կլիտորային էրեկցիա եւ հեշտոցային կոշտացում կարող է ի հայտ գալ: Նույն երեւույթը նաեւ մի շարք կանթասուն կենդանիների մոտ է նկատելի:
Այս ուղղությամբ վերջին տարիներին կատարվող հետազոտությունները թեեւ սպոնտան էրեկցիայի մի շարք բացատրություններ են տալիս, բայցևայնպես դրանք բոլորն էլ շարունակում են անապացույց մնալ: Տեսություններից մեկի համաձայն առնանդամի գիշերային պրկվածությունը ազոտի օքսիդի բուռն արտազատման արդյունքում է ի հայտ գալիս: Արյունատար անոթների ներքին պատը կազմող էնդոթելիալ բջիջներից արտազատվող այս միացությունը հզոր անոթալայնիչ հատկությամբ է օժտված: Անոթների լայնացման արդյունքում արական արտաքին սեռական օրգանի հատուկ հյուսվածքներն ակտիվ արյունամատակարարվում են:
Այս ամենի կարգավորման բարձրագույն կենտրոնը գլխուղեղի երկու հատուկ կառույցներն են իրականացնում՝ վառոլյան կամուրջն ու հիպոթալամուսը: Ընդհանրապես, էրեկցիայի երկու տեսակ գոյություն ունի՝ հոգեծին եւ ռեֆլեքսային: Առաջինը գրգռիչ մտքերի կամ պատկերների խթանմամբ եւ նյարդային ազդակների օգնությամբ տեղի ունեցող գործընթաց է հանդիսանում, իսկ ահա երկրորդն ակամայից, երբեմն նույնիսկ՝ գերլցված միզապարկի ճնշող ազդեցությամբ է խթանվում:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Շվեդիայում «ապագայի պահպանակներ» են ստեղծել. 1in.am Շվեդիայում «ապագայի պահպանակներ» են ստեղծել. 1in.am](up/article/small/file_41653_8062384.jpg)
Շվեդական Lelo ընկերությունը ստեղծել է «ապագայի պահպանակներ», որոնք մի քանի անգամ ամուր են ավանդականից: Այս մասին հայտնում է Tech Insider-ը: Ընկերության հիմնադիր Ֆիլիպ Սեդիքի խոսքով՝ չնայած հեղափոխական...
![](images/calendar.png)
![Գիտնականները կարողացել են բացատրել սպերմատոզոիդների շարժման արագությունը. news.am Գիտնականները կարողացել են բացատրել սպերմատոզոիդների շարժման արագությունը. news.am](up/article/small/file_38694_3563834.jpg)
Մարդու սպերմատոզոիդներն ավելի արագ են ընթանում եւ ավելի լավ են պահպանում իրենց ուղղությունն ամուր մակերեւույթի վրա, որի բացակայության դեպքում նրանց արագությունը նվազում է։ Տվյալ երեւույթը կարող է փակ...
![](images/calendar.png)
![Ուսանողուհին ցողացիր-պահպանակ է ստեղծել. med.news.am Ուսանողուհին ցողացիր-պահպանակ է ստեղծել. med.news.am](up/article/small/file_37169_8009744.jpg)
Ուսանողուհին Նյու Յորքից՝ Միշել Չուն, նոր ցողացիր-պահպանակ է ստեղծել, որը դուր կգա շատ տղամարդկանց, քանի որ այս պահպանակը, ի տարբերություն...
![](images/calendar.png)
![Տղամարդկանց օրալ հակաբեղմնավորիչները կարող են հայտնվել վաճառքում 2018 թվականին. med.news.am Տղամարդկանց օրալ հակաբեղմնավորիչները կարող են հայտնվել վաճառքում 2018 թվականին. med.news.am](up/article/small/file_36708_7962727.jpg)
Վիրջինիայի համալսարանի ամերիկյան գիտնականներն աշխատում են տղամարդկանց համար նախատեսված ներքին ընդունման առաջին հակաբեղմնավորիչների...
![](images/calendar.png)
![Սեռական զսպվածությունը տղամարդկանց առողջությանը վնաս է. գիտնականներ. 1in.am Սեռական զսպվածությունը տղամարդկանց առողջությանը վնաս է. գիտնականներ. 1in.am](up/article/small/file_35885_7588808.jpg)
Գիտնականները հետազոտել են սեռական զսպվածության հետևանքները մարդու վրա: Ավելին, հետազոտության արդյունքերը տարբեր են եղել կանանց և տղամարդկանց մոտ: Եթե ինտիմ կյանքի...
![](images/calendar.png)
![Գիտնականներին հաջողվել է զգացումներն ուժեղացնող պահպանակ ստեղծել. news.am Գիտնականներին հաջողվել է զգացումներն ուժեղացնող պահպանակ ստեղծել. news.am](up/article/small/file_35209_2597990.jpg)
University of Wollongong համալսարանի ավստրալիական գիտնականները նոր հեղափոխական պահպանակ են ստեղծել: Նոր նմուշի պահպանակներն օժտված են այնպիսի ֆունկցիաներով, ինչպիսին են քսուկի ավտոմատ հավասարաչափ...
![](images/calendar.png)
![«Վիագրան» չի կարող օգնել բոլոր տղամարդկանց. գիտնականներ. 1in.am «Վիագրան» չի կարող օգնել բոլոր տղամարդկանց. գիտնականներ. 1in.am](up/article/small/file_35129_4087095.jpg)
Մի քանի հազար բրիտանացիների կյանքին հետևելով, գիտնականները եկել են այն եզրահանգման, որ «Վիագրան», ինչպես նաև այլ դեղորայքներ օգնում են պայքարել իմպոտենցիայի դեմ ոչ բոլոր տղամարդկանց...
![](images/calendar.png)
![Ռեգեներատիվ բժշկությունը կարող է օգնել էրեկտիլ դիսֆունկցիայի դեպքում. news.am Ռեգեներատիվ բժշկությունը կարող է օգնել էրեկտիլ դիսֆունկցիայի դեպքում. news.am](up/article/small/file_34838_4972043.jpg)
Շագանակագեղձի քաղցկեղի բուժումից հետո տղամարդիկ հաճախ են բախվում էրեկտիլ դիսֆունկցիայի խնդրի հետ: Որոշ մարդկանց մոտ խնդիրը լուծվում է ինքնուրույն, իսկ մյուսներին կարող է օգնել ռեգեներատիվ...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYWPeBJh' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384