Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ

Տղամարդկանց համար նախատեսված հակաբեղմնավորիչնե՞ր են շուկա հանվելու. news.am

Տղամարդկանց համար նախատեսված հակաբեղմնավորիչնե՞ր են շուկա հանվելու. news.am

Ժամանակակից ֆարմակոլոգիան նոր նվաճումներ է արձանագրում: Այսուհետ անցանկալի հղիությունից պաշտպանելու համար տղամարդիկ էլ դեղամիջոց կունենան: Բացառապես տղամարդկանց համար մշակված՝ Vasalgel անունը կրող ներարկումային հակաբեղմնավորիչը փորձարկումների խոստումնալից փուլ է անցնում:

 

Չի բացառվում, որ առաջիկա երեք տարիների ընթացքում այն շուկա կհանվի: Արտադրողների հավաստմամբ, նոր աչքի կնկնի դեղամիջոցը ցածր և մատչելի արժեքով: Այն օժտված է լինելու երկարաժամկետ, բայց եւ բարձր կանխարգելիչ ազդեցությամբ: Vasalgel-ն իրենից սերմնազատող հոսքերի մեջ ներարկման ենթակա պոլիմերիզացված հիդրոգել է ներկայացնում: Այն հիշյալ հոսքերով սպերմատոզոիդների տեղաշարժն արգելափակելու հնարավորություն է ընձեռում:

 

The Daily Mail-ի հաղորդմամբ, հակաբեղմնավորիչի մշակման գաղափարի հեղինակը՝ Parsemus Foundation ընկերությունը, որը ցածր ինքնարժեքով դեղամիջոցների մշակմամբ է զբաղվում, գելի ազդեցությունը վազէկտոմիայի հետ է համեմատել: Բաբուինների նկատմամբ փորձարկումների ընթացքում Vasalgel-ը երեք արու կենդանիների է ներարկվել: Այնուհետեւ վերջիններիս 10-15 էգերի հետ 6 ամիս շփման մեջ մտնելու հնարավորություն է տրվել, ինչի արդյունքում հղիության որեւէ դեպք չի արձանագրվել: Ակնկալվում է, որ գելի ներգործություն մանրամասն տեղեկությունները ընթացիկ տարվա վերջին ամիսներին են հրապարակվելու:

 

Դրական արդյունքների պարագայում գիտնականները հնարավորություն կունենան հաջորդ տարի կայանալիք՝ մարդկանց նկատմամբ փորձարկումներին նախապատրաստվել: Հարկ է նշել, որ Vasalgel-ը նաեւ իր անտիդոտն ունի, որը, ներարկման դեպքում, վերը նկարագրված արգելափակիչ ներգործությունը չեզոքացնելու հնարավորություն է ընձեռում: Vasalgel-ը, ըստ էության, տղամարդկանց համար մշակված՝ կրկին փորձարկման փուլում գտնվող եւս մեկ՝ RISUG անվամբ հայտնի հակաբեղմնավորիչի ներգործության մեխանիզմն է կրկնօրինակում: Վերջինս իր ազդեցությունը 10 տարի պահպանելու հատկություն ունի: Թե որքան կարող է Vasalgel-ը տղամարդու« անպտղությունը պահպանել՝ շարունակվող փորձարկումները ցույց կտան:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ