Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ

Նոր պահպանակը սեռավարակները սպանելու հնարավորություն կընձեռի. med.news.am

Նոր պահպանակը սեռավարակները սպանելու հնարավորություն կընձեռի. med.news.am

ՄԻԱՎ-ով (մարդու իմունային անբավարարության վիրուս) վարակված մարդիկ կարող են վկայել, որ թեեւ հիվանդությունն այլեւս մահացու չէ, բայցեւայնպես, ծանր բեռ է մարդու օրգանիզմի համար, քանի որ իմունային համակարգի աշխատանքն է թուլացնում:

 

Եւ, քանի որ չպաշտպանված անալ ու վագինալ հարաբերությունները հիվանդության փոխանցման ամենալայն տարածում գտած միջոցն են համարվում, անչափ կարեւոր է վիրուսի եւ բազմաթիվ այլ սեռավարակների տարածումը կանխելու եղանակ գտնել: Ավստրալիական Starpharma կենսատեխնոլոգիական ընկերության կողմից առաջիկա ամիսներին թողարկվելիք նորարարական պահպանակը հենց այդ նպատակն է հետապնդում, հաղորդում է Medical Daily-ն:

VivaGel պահպանակը միակն է իր տեսակի մեջ, քանի որ քսանյութի մեջ ոչ հակամիկրոբային նշանակություն ունեցող դեղամիջոցներից մեկի՝ նատրիումի աստրոդրիմերի 0.5 տոկոս բաղադրությամբ VivaGel® միացությունն է պարունակում եւ կարող է ՄԻԱՎ-ի դեմ պայքարի հեղափոխական միջոց դառնալ: Լաբորատոր փորձարկումները ցույց են տվել, որ այն ՄԻԱՎ-ի, ՀՍՎ-ի (հերպես սիմպլեքս վիրուս) եւ ՄՊՎ-ի (մարդու պապիլոմա վիրուս) փոխանցումը 99.9 տոկոսով կանխարգելելու ներուժ ունի:

Հատուկ գելով ծածկված պահպանակի թողարկումը խիստ արդիական է, քանի որ թե՛ Ավստրալիայում, եւ թե՛ Միացյալ Նահանգներում ՄԻԱՎ-վարակով աշխտորոշված հիվանդների թիվը վերջին շրջանում տագնապալի ցուցանիշներ է գրանցել: 2012թ. Ավստրալիայում իրականացված ախտորոշումների թվի 10 տոկոսով աճ է արձանագրվել, ինչն ամենաբարձր ցուցանիշն է վերջին 20 տարիների համար: Ճիշտ է՝ Միացյալ Նահանգներում ցուցանիշի փոփոխություն չի նկատվել (տարեկան 50 հազար նոր ախտորոշում), բայց դա եւս մտահոգիչ է՝ հաշվի առնելով հիվանդության տարածման դեմ ձեռնարկվող միջոցառումների ծավալը:

Ավստրալիայի եւ Ճապոնիայի իշխանություններն արդեն հավանություն են տվել VivaGel պահպանակի ներքին սպառման շուկայում շրջանառման գաղափարին, իսկ ԱՄՆ սննդամթերքի եւ դեղամիջոցների վարչությունը պատրաստվում է եռափուլ կլինիկական փորձարկումներ նախաձեռնել՝ բակտերիալ վագինոզի դեմ պայքարի արդյունավետությունը պարզելու համար: Խոսքը հեշտոցային արտադրությամբ եւ տհաճ հոտով բնորոշվող վարակի մասին է, որը ծանր՝ վիժման վտանգով հղիության եւ նույնիսկ՝ անպտղության սպառնալիք է ներկայացնում: Հիվանդության վերադարձը կանխարգերկող որեւէ արդյունավետ դեղամիջոց բժշկությանը դեռեւս հայտնի չէ:

Այդուհանդերձ, փորձագետների գնահատմամբ, VivaGel պահպանակը ՄԻԱՎ-ի եւ այլ սեռավարակների դեմ 100 տոկոս արդյունավետություն ունեցող պայքարի միջոց չի կարող համարվել, թեւ կարող է նշանակալիորեն նվազեցնել սեռական հարաբերությունների արդյունքում որեւէ հիվանդություն ձեռք բերելու հավանականությունը:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ