Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ

Տղամարդկանց հոգեկան տրավմաներն ազդում են սերմնահեղուկի որակի վրա

Տղամարդկանց հոգեկան տրավմաներն ազդում են սերմնահեղուկի որակի վրա

Ուժեղ տրավմա հասցնող իրադարձություններ վերապրած տղամարդկանց երեխաներն ավելի շատ են հակված հոգեկան բնույթի խնդիրների առաջացման: Իսկ նոր հետազոտությունը ցույց է տվել, որ դա տեղի է ունենում այն պատճառով, որ հոգեկան վնասվածքները բերում են սերմնահեղուկում փոփոխությունների, հաղորդում է The Daily Mail-ը:

 

Այդ փոփոխությունները տղամարդու երեխաների մոտ կարող են երկբեւեռ խանգարումներ առաջացնել, եւ դրանք այնքան ուժեղ են, որ նույնիսկ կարող են ազդել նրա թոռների վրա:

 

Հոգեբաններին արդեն վաղուց հայտնի է, որ տրավմատիկ ապրումները կարող են վարքագծային խանգարումներ առաջացնել, որոնք սերնդից սերունդ փոխանցվում են:

 

Այնուամենայնիվ, նրանք միայն նոր են սկսում հասկանալ թե դա ինչպես է տեղի ունենում:

 

Ցյուրիխի համալսարանի հետազոտողները մեկ քայլ ավելի են մոտեցել այն հասկացողությանը, թե ինչպես են կարող վտռավմաների հետեւանքները փոխանցվել սերնդից սերունդ:

 

Հետազոտողները հայտնաբերել են, որ օրգանիզմում  կենսական կարեւոր ֆունկցիաների լայն սպեկտր կատարող կարճ ՌՆԹ-ի մոլեկուլները ստացվում են ԴՆԹ-ից ֆերմենտների օգնությամբ, որոնք կարդում են ԴՆԹ-ի որոշակի հատվածներ եւ դրանք որպես նմուշ են օգտագործում համապատասխան ՌՆԹ ստանալու համար:

 

Բջիջները պարունակում են կարճ ՌՆԹ-ի տարբեր մոլեկուլների մեծ քանակություն, որոնք կոչվում են նաեւ միկրոՌՆԹ: Դրանք վերահսկում են այս կամ այն սպիտակուցների կրկնօրինակների քանակը:

 

Հետազոտողներն ուսումնասիրել են կյանքի սկզբում վնասվածքային պայմանների ենթարկված հասուն մկների կողմից արտադրված միկրոՌՆԹ-ների քանակը եւ տեսակը, եւ համեմատել են դրանք վնասվածքի չենթարկված մկների հետ:

 

Հրանք հայտնաբերել են, որ վնասվածքային սթրեսը փոփոխում է մի քանի միկրոՌՆԹ-ների քանակն արյան մեջ, ուղեղում եւ սերմնահեղուկում: Միեւնույն ժամանակ, երբ որոշ միկրոՌՆԹ-ներ ավելցուկով են արտադրված եղել, մյուսներն ավելի քիչ են եղել քան ստուգիչ կենդանիների հյուսվածքներում եվ բջիջներում:

 

Տարած վնասվածքից հետո մկները իրենց տարօրինակ են պահել՝ նրանք կորցրել են իրենց բնական անհանդուրժողականությունը բաց տարածքների եւ պայծառ լույսի հանդեպ եւ ցույց են տվել դեպրեսիայի ախտանիշներ:

 

Այս վարքագծային խանգարումները նույնպես սերմի միջոցով փոխանցվել են հաջորդ սերնդին, չնայած որ սերունդը վնասվածքային սթրեսի չէր ենթարկվել:

 

Սթրեսի ենթարկված մկների սերնդի նյութափոխանակությունը նույնպես փոփոխված է եղել. նրանց արյան մեջ ինսուլինի եւ շաքարի մակարդակները ավելի ցածր են եղել, քան չվնասված մկների սերնդինը:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. compulenta.computerra.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ