Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ

Թե ինչու ալերգիայի դեմ դեղամիջոցները կարող են իմպոտենցիա առաջացնել

Թե ինչու ալերգիայի դեմ դեղամիջոցները կարող են իմպոտենցիա առաջացնել

Կարո՞ղ են հակաալերգենային դեղամիջոցները ազդել տղամարդկանց էրեկցիայի վրա: Weill Cornell բժշկական քոլեջի սեքսուալ առողջության կենտրոնի տնօրեն Դարիուս Պադուչը Fox News ալիքով պատասխանում է հեռուստադիտողի հարցին.

 

Եթե խոսքը գնում է գարնանային ալերգիայի մասին, ապա ձեզ իրոք անհրաժեշտ է ընտրություն կատարել «բռնված» քթի եւ սեռական հաճույքների միջեւ: Հիստամինապաշարիչները կարող են ազդել ինչպես գլխուղեղի կենտրոնի, այնպես էլ անմիջականորեն առնանդամի վրա, որը որոշ տղամարդկանց մոտ բերում է էրեկցիայի որակի անկման:

 

Բոլորին հայտնի է, որ հակահիստամինները (Allegra, Benadryl, Claritin, Zyrtec) երբեմն հոգնածության զգացողություն են առաջացնում: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ հաբերը կենտրոնական նյարդային համակարգի վրա ճնշող ազդեցություն են ունենում, ինչը կարող է ազդել սեռական ցանկությունների վրա:

 

Անգլիական Urology ամսագրում տպագրված հետազոտության մեջ ասվում էր, որ հիստամինները (չշփոթել հակահիստամինների հետ) փաստացի կարող են խթանել էրեկցիան՝ ազդելով փապարաձեւ մարմնի վրա (սպունգանման հյուսվածք), որն անցնում է ողջ առնանդամով եւ պահում արյունը, ինչի հետեւանքով էլ ցանկություն է առաջանում:

 

«Հակահիստամինների եւ Sudafed անոթասեղմիչի համակցությունը բերում են դեպի առնանդամ արյան հոսքի թուլացման, եւ ճնշում էրեկցիան»,- ասում է բժիշկը:

 

Այնպես որ, եթե դուք զգում եք, որ ձեզ մոտ ալերգիան այնքան էլ ուժեղ չէ, հակահիստամինները Sudafed-ի (պսեւդոէֆեդրին) հետ համատեղ մի՛ ընդունեք:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. domashniy-medic.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ