Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ

Տղամարդկանց սերը մեծ կրծքի նկատմամբ կապ ունի սեքսիզմի հետ

Տղամարդկանց սերը մեծ կրծքի նկատմամբ կապ ունի սեքսիզմի հետ

Բրիտանացի գիտնականները պարզել են,որ տղամարդկանց վերաբերմունքը կանանց նկատմամբ ազդում է նրանց ՝ գործընկերուհու կրծքի չափի նախապատվության վրա, գրում է «Ռոսբալտը»:

 

Վեսթմինսթերյան համալսարանի գիտնականները հետազոտության ընթացքում հարցում են անցկացրել 18-68 տարեկան 361 հետերոսեքսուալ տղամարդկանց շրջանում: Փորձի ընթացքում հետազոտության ամեն մասնակցի ցուցադրել են կանանց՝ կրծքի տարբեր չափ ունեցող եռաչափ մոդելներ: Ընդ որում՝ այդ ընթացքում հարկավոր էր ասել, թե քանի կին է գրավիչ թվում: 

 

Գիտնականներն այնուհետ գնահատել են տղամարդկանց՝ հակառակ սեռի նկատմամբ ունեցած թշնամանքի աստիճանը, նրա վերաբերմունքը սեռերի փոխհարաբերություններին, սեքսիզմի աստիճանը՝ ներառյալ դրականը, ու թե որքան հաճախ է տղամարդը գնահատում կնոջը որպես օբյեկտ: 

 

Փորձի ընթացքում պարզվել է, որ տղամարդկանց 32,7%-ը առավել գրավիչ են համարում միջին չափի կուրծքը: Մեծ կրծքերին կողմ են արտահայտվել 24,4%-ը, շատ մեծ կրծքերի օգտին՝ 19,1%-ը, փոքր կրծքերին նախապատվությունը տվել է հարցվածների 15,5%-ը, իսկ շատ փոքրերին՝ 8,3%-ը: 

 

Գիտնականները նշում են, որ մեծ ու շատ մեծ կրծքի նկատմամբ սերը կապ ունի անթաքույց սեքսիզմի՝ կնոջը որպես օբյեկտ դիտարկելու, կնոջ նկատմամբ ագրեսիվ տրամադրվածության հետ:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

30.03.2015

Հարգելի Ani, փոքր կուրծքը ընդամենն անատոմիական աեանձնահատկություն է: Իսկ դրա ազդեցությունը հարաբերությունների վրա կախված է միայն մարդկային մտածելակերպից: Եթե չկա սեր, ամեն ինչն էլ կարող է դավաճանության պատճառ դառնալ:

ani

28.03.2015

Poqr kurcqe ardyoqq kxangarii erjanik linel..kam patchar kdarna davachanutyan?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ