Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ

Գիտնականները գիտեն՝ ինչպես տղամարդկանց ստիպել հավատարիմ մնալ

Գիտնականները գիտեն՝ ինչպես տղամարդկանց ստիպել հավատարիմ մնալ

Երևում է` նույնիսկ ամենակասկածամիտները չեն կարողանա ասել, որ հարաբերություններում ամենակարևորը սերը չէ: Հենց սերն է մեր կյանքի անբաժան մասը, որը հարաբերությունները դարձնում է կայուն, երկարատև և բնականաբար երջանիկ, հաղորդում է webapteka.by-ը:

 

Բոննի համալսարանի մի խումբ գիտնականներ փորձ են կատարել, որին մասնակցել են սոցիալական վիճակից անկախ 2 խմբի բաժանված ամուսնացած և ազատ տղամարդիկ: Առաջին խմբին մի քանի օր շարունակ տվել են դեղամիջոցներ, որոնք մեծ քանակությամբ օքսիտոցին են պարունակում, մյուս խմբին`ոչ: Այնուհետ մասնագետները հետևել են գրավիչ կանանց հայտնվելուն տղամարդկանց արձագանքին:

 

Արդյունքում` «հորմոնային» խմբի տղամարդիկ, որոնք զույգ են ունեցել, գրավիչ կանանց ներկայությամբ իրենց ավելի զուսպ են պահել: Իսկ ազատ տղամարդիկ կանանց հանդեպ դրսևորել են «ոչ սեքսուալ բնույթի» հետաքրքրություն` նրանց օգնելու ցանկություն հայտնելով:

 

Օքսիտոցին չընդունած խումբը կնոջը վերաբերվել է որպես սեքսի օբյեկտի: Եվ սա այն դեպքում, երբ խմբում եղել են ամուսնացած տղամարդիկ…

 

 

Մասնագետները եզրակացրել են. մշտական հարբերություններ ունեցող տղամարդկանց օրգանիզմում օքսիտոցինի մեծ քանակությունը հարաբերությունները պաշտպանում է դավաճանությունից: 

 

 

Կանանց տրամաբանական «Ինչպե՞ս բարձրացնել օքսիտոցինի քանակությունը տղամարդու օրգանիզմում» հարցի պատասխանը պարզ է` հաճախ սիրով զբաղվեք նրա հետ: Հենց սիրած կնոջ հետ սիրով զբաղվելն է տղամարդկանց օրգանիզմում մեծացնում օքսիտոցինի քանակությունը: Սեքսի այլընտրանք (եթե նման բան հնրավոր է) կարող է լինել օքսիտոցինի արտադրմանը նպաստող մթերքներով` շոկոլադով, բանանով, դդմիկով և նեխուրով դիետան: Իսկ նեխուրը կփոխարինի՞ ձեզ՝ ձեր սիրելին է որոշողը…

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ