Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ

Ինչո՞ւ են տղամարդիկ խուսափում խոսել հարաբերություններից

Ինչո՞ւ են տղամարդիկ խուսափում խոսել հարաբերություններից

 

«Սիրելիս, մենք պետք է խոսենք». այս արտահայտությունը հոգեբանների կարծիքով տարօրինակ ազդեցություն է թողնում տղամարդկանց վրա: Պարզվում է' հարաբերությունները քննարկելու այդքան բնական կանացի պահանջը նրանք բացասական են գնահատում: Տղամարդու համար հարաբերությունները քննարկելու կնոջ ցանկությունը նույնն է, թե մի վատ բան է պատահել, կամ էլ ինքը սխալ է թույլ տվել, ինչ համար իրեն ուզում են մեղադրել:

 

Միսուրիի համալսարանի գիտնականները հարցումներ են անցկացրել ու պարզել, որ տղամարդկանց մի ստվար զանգված հարաբերությունների քննարկումը համարում է անհետաքրքիր, անհրապույր ու անիմաստ: Սա բացատրվում է նրանով, որ տղամարդն ու կինը տարբեր են բիոլոգիապես, հետևաբար տարբեր կերպ են արձագանքում թե' մտերմությանը, թե' սթրեսներին:

 

Եվ չնայած աշխարհի գրեթե բոլոր հոգեբանները միաբերան պնդում են, որ ընտանիքի կայունության համար ուղղակի անհրաժեշտ է խոսել միմյանց հետ, կա մի անհերքելի փաստ'կինը, ըստ պատմական դերի, երեխա լույս աշխարհ բերողն է, նա սովոր է խոսել ու իր պրոբլեմները կիսել դիմացինի հետ, իսկ տղամարդը, ով դերով պաշտպան է, նյարդայնանում է ու էմոցիոնալ իմաստով փակվում, երբ խոսքը գնում է հարաբերություններում բացթողումների մասին, քանի որ նա այդ խոսակցությունը մեխանիկորեն վերագրում է քննադատության իր նկատմամբ:

 

Սկզբնաղբյուր. slaq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ