Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ

Սեքս, հետապնդում...Ի՞նչ են տեսնում երազում կանայք ու տղամարդիկ. հետազոտություն

Սեքս, հետապնդում...Ի՞նչ են տեսնում երազում կանայք ու տղամարդիկ. հետազոտություն

Մոնրեալի համալսարանի գիտնականները հրապարակել են իրենց 11 տարվա հետազոտությունների արդյունքներն այն մասին, թե ինչ են տեսնում կանայք ու տղամարդիկ իրենց երազներում, հայտնում է NY Daily News-ը:

Ըստ կանադացի գիտնականների՝ երազների հիմնական թեման սեքսն ու հետապնդումներն են:

Պարզվել է նաև, որ կանայք ավելի շատ մղձավանջներ են ունենում, քան տղամարդիկ: Վերջիններս էլ կանանց համեմատ ավելի շատ են երազներ տեսնում սեքսի մասին: Սեքսն արդիական է տղամարդկանց 85 և կանանց 73 տոկոսի երազներում: Սակայն կանայք ավելի «գերադասում են» հետապնդվել երազներում (83 %), այնինչ տղամարդկանց դեպքում դա 78 %-ի նախապատվությունն է:

Կանանց մղձավանջներում առկա են ինչ-որ մեկի մահը, կաթվածահար լինելը, օձերն ու սարդերը: Տղամարդիկ էլ երազում տեսնում են, թե ինչպես են սպանում ինչ-որ մեկին, ճամփորդում հեռավոր մոլորակներ, գերբնական ուժ ձեռք բերում:

Երրորդ ամենահաճախակի դարձած երազը՝ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց դեպքում, ընկնելու մասին է:

Գիտնականների կազմած «երազային թեմաների» ցանկում ներառված է 56 թեմա, այդ թվում՝  լող, հետապնդում, օձեր, ջրհեղեղ, ատամից զրկվել և այլն:

Տարիքի հետ մեր երազների օբյեկտների շրջանակը նեղանում է:

Առհասարակ 20-30 տարեկանն ընկած ժամանակահատվածում մարդիկ նվազ թվով երջանիկ երազներ են տեսնում:

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ