Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ

Ա.Գրիգորյան. Սեքսապաթոլոգներին մեծամասամբ դիմում են տղամարդիկ

Ա.Գրիգորյան. Սեքսապաթոլոգներին մեծամասամբ դիմում են տղամարդիկ

Վերջին շրջանում մասնագետներն անընդհատ բարձրաձայնում են սեռական դաստիարակության կարևորության, սեռական խնդիրներ ունենալու դեպքում սեքսապաթոլոգին դիմելու անհրաժեշտության մասին: Ու կարծես, կա առաջընթաց:

«Եթե տաս տարի առաջ միայն երևանցիներն էին մեզ դիմում, այսօր նաև մարզերից: Ունենք պրոգրես դեպի սեռակրթությունը»,- ասուլիսում այս մասին ասաց բժիշկ-սեքսապաթոլոգ, ԵՊԲՀ-ի սեքսապաթոլոգիայի ամբիոնի ասիստենտ Արսեն Գրիգորյանը:

Նրա դիտարկմամբ, սեքսապաթոլոգներին մեծամասամբ դիմում են տղամարդիկ: Տղամարդկանց մոտ հիմնական սեքսուալ գանգատներն են` էրեկցիայի հետ կապված խնդիրներ, վաղաժամ սերմնաժայթքում: Կանանց մոտ հաճախ հանդիպող խնդիրներից են` սեռական ցանկության նվազում, վագինիզմ (վախ սեռական հարաբերության ժամանակ ու դրանից առաջացած խնդիրներ), արգազմի հետ կապված խնդիրներ:

Ա. Գրիգորյանը նաև ասաց, որ շատացել է զույգերի դիմելիությունը, որն էլ է խոսում կրթական համակարգի բարձրացման մասրին:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ