Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. անպտղություն

Գիտնականները պարզել են, թե ինչն է տղամարդկանց անպտղության պատճառը. 1in.am

Գիտնականները պարզել են, թե ինչն է տղամարդկանց անպտղության պատճառը. 1in.am

Մասնագետները պնդում են, որ տղամարդկանց անպտղության համար պատասխանատու է 3 գործոն՝ ծանր ֆիզիկական աշխատանքը, դեղամիջոցների ընդունումը, արյան ճնշման բարձրացումը: Գիտնականների աշխատանքը հրապարակված է Fertility and Sterility ամսագրում:

 

Մասնագետների հետազոտությանը մասնակցել է 456 տղամարդ, որոնց միջին տարիքը 31,8 տարի է: Նրանց կեսից ավելին չի ունեցել երեխաներ, նաեւ բոլորը խնդիրներ են ունեցել երեխայի բեղմնավորման հարցում:

 

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տղամարդկանց անպտղության վրա ազդում է ո՛չ միայն նրանց ֆիզիկական վիճակը, այլև՝ կենսակերպը:

 

Գիտնականները պնդում են նաեւ, որ նստակյաց կյանքը, աշխատավայրում անբարենպաստ պայմանները, խոլեսթերինի բարձր մակարդակը կամ շաքարային դիաբետը չեն ազդում տղամարդկանց սերմնահեղուկի որակի վրա:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. sterilitas.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ