Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. անպտղություն

Տղամարդկանց անպտղության հարցը կլուծվի նրանց մաշկի օգնությամբ. tert.am

Տղամարդկանց անպտղության հարցը կլուծվի նրանց մաշկի օգնությամբ. tert.am

Գենետիկ արատի հետևանքով անպտղությամբ տառապող տղամարդկանց սերմնահեղուկի՝ վաղ փուլում զարգացող բջիջները հնարավոր կլինի ստանալ նրանց մաշկից: Այս մասին հղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին:

 

Այս բացահայտումը կարող է փոխել բոլոր այն տղամարդկանց կյանքը, որոնց մոտ արտադրված սերմի քանակը բավարար չէ բեղմնավորման համար:

 

Ցողունային բջիջների կենսաբանության ինստիտուտի բժիշկ և Ստենֆորդի համալսարանի վերականգնողական բժշկության մասնագետ Ռեյջիրո Պերան նշել է, որ խոսքն անպտղության փաստացի բուժման մասին է:

 

Նոր սերմերի փոխպատվաստումն սկզբունքորեն հնարավոր է իրականացնել հենց հիվանդների ձվաբջիջներում: Անպտղության խնդիրն այսօր առկա է 10-15% զույգերի մոտ, որն էլ հաճախ կախված է գենետիկ խնդիրներից: Հիմնական Y-քրոմոսոմ գեների ինքնաբուխ կորուստը նման խնդիրների առաջացման ամենատարածված պատճառներից մեկն է:

 

Բժիշկ Ռեյջիրոն ուսումնասիրել է անպտղության խնդիր ունեցող 3 տղամարդու, որոնց մոտ բացակայել է Y-քրոմոսոմ գեների ԴՆԹ-ների մի մասը, որն էլ նպաստել է սերմնահեղուկի քանակի նվազմանը:

 

Փորձագետը տղամարդկանց մաշկից վերցրել է ֆիբրոբլաստները՝ կապող հյուսվածքների բջիջները, որոնք գենետիկ փոփոխության ենթարկելով՝ induced pluripotent ցողունային բջիջների է վերածել:

 

Քանի որ իրենց հատկանիշներով այս բջիջները նման են սաղմնային ցողունային բջիջներին, ապա նրանք կարող են ցանկացած տիպի հյուսվածք ձևավորել:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. medcenter.kiev.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ