Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. անպտղություն

Տղամարդկանց անպտղության պատճառները. պարզաբանում է ուռոլոգը

Տղամարդկանց անպտղության պատճառները. պարզաբանում է ուռոլոգը

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ-ուռոլոգ Դավիթ Ֆանարջյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց հայ տղամարդկանց խնդիրների մասին և նշեց, որ իրեն հատկապես շատ են դիմում այն տղամարդիկ, ովքեր տառապում են անպտղությամբ:

 

Դ․ Ֆանարջյանն ասաց, որ իրենց դիմում են տարիքային տարբեր խմբերի տղամարդիկ, և շատ հաճախ խնդիրը նրանց մոտ առաջանում է իրենց իսկ անտեղյակության պատճառով․ «Պարզապես ապշում եմ, երբ գալիս են ու չգիտեն, որ ամորձին պետք է լինի փոշտի մեջ, լավ ասենք՝ չգիտեն, որ մեկը, բա երբ գալիս են ու երկու ձուն էլ փոշտի մեջ չէ, անհասկանալի է, չե՞ն գիտակցում իրենք, որ դա շատ լուրջ խնդիր է, և պետք էր վաղուց դիմել»:

 

Բանախոսն ասաց, որ 2013 թվականի առաջին եռամսյակում իրեն դիմել է արդեն 10-20 անպտղությամբ տառապող տղամարդ, և ցավոք սրտի, տարեցտարի այս խնդրով տառապող մարդկանց թիվն էլ ավելի է շատանում: Դավիթ Ֆանարջյանը հավաստիացրեց, որ վիրահատության, դեղորայքային բուժման միջոցով հնարավոր է լուծել այդ խնդիրը, իսկ այն հարցին, թե ո՞ր դեպքում հնարավոր չէ օգնել անպտղությամբ տառապող տղամարդուն, պատասխանեց․ «Բուժում չկա այն դեպքում, երբ չի արտադրվում սպերմատոզոիդ, այդ դեպքում զույգը երեխա է ունենում արհեստական բեղմնավորման միջոցով»:

 

Իսկ այն հարցին, թե ինչի՞ հետևանքով տղամարդը կարող է անպտուղ դառնալ, Դ․ Ֆանարջյանը պատասխանեց․ «Հնարավոր է լինի սեռավարակի հետևանքով, հնարավոր է հարվածի հետևանքով, պատճառները շատ են, բայց, փառք Աստծո, վերջերս տղամարդիկ դիմում են բժշկի օգնությանը»։

 

Նա նշեց, որ եթե ամորձին չի իջնում փոշտ, ապա 40 տոկոսով մեծանում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:

 

Ասուլիսի վերջում բժիշկ-ուռոլոգ Դավիթ Ֆանարջյանը խորհուրդ տվեց հայ տղամարդկանց ամուսնանալուց առաջ անպայման հետազոտվել, և եթե առկա է որևէ խնդիր անպայման անցնել բուժման կուրս, որպեսզի հետագայում երեխա ունենալու հետ կապված խնդիր չունենան:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ