Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. անպտղություն

Հայաստանում տղամարդկանց անպտղության թիվը 1.5 անգամ ավելացել է. բժիշկը՝ պատճառների մասին

Հայաստանում տղամարդկանց անպտղության թիվը 1.5 անգամ ավելացել է. բժիշկը՝ պատճառների մասին

Հայաստանում այս տարի 1.5 անգամ ավելացել է տղամարդկանց անպտղության թիվը: Ամուսնացած զույգերի 15%-ն անպտղության համար դիմում է բժշկի, և 50%-ի դեպքում պատճառը լինում է տղամարդու մոտ: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտնեց բժիշկ-ուրոլոգ, Վ. Ավագյանի անվան բուժկենտրոնի անդրոլոգիայի ծառայության ղեկավար, «Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի» երիտասարդ ուրոլոգների գրասենյակի ղեկավար Գևորգ Գրիգորյանը:

 

Պատճառներ նշելիս բժիշկն առաջին հերթին մատնանշեց ալկոհոլը, որի չարաշահումն անդառնալիորեն ընկճում է սերմի որակը: Վերջինիս խոսքով՝ անպտղության են տանում նաև սեռավարակները, որոնց մասին, ցավոք, հայ տղամարդիկ տեղեկանում են բակից:

 

Ասուլիսին ներկա «Ցիտո» ախտորոշիչ կենտրոնի լաբորատոր ծառայության ղեկավար Անահիտ Պետրոսյանն էլ առանձնացրեց պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատելու, արտագնա աշխատանքի մեկնելու հանգամանքները, որոնք մեծապես նպաստում են տղամարդկանց անպտղությանը: «Իսկ հիմնականում սեռական ինֆեկցիաներն են բերում անպտղության, որոնց տարածումը գալիս է տգիտությունից և շատ բաների չիմացությունից»,- ասաց նա:

 

Վերջինիս տեղեկացմամբ՝ ախտորոշման համար իրենց կենտրոն դիմել են մոտ 3000-4000 տղամարդ, որոնցից 30%-ը անպտղության խնդրով, և, հիմնականում, 29 տարեկանից բարձր տարիք ունեցող տղամարդիկ են դիմում, իսկ ընդհանուր հետազոտվողները 25-40 տարեկաններն են: Բոլոր դիմողներից մոտ 50-60%-ը դիմում է սերմի որակի խնդրով: Իսկ կանայք այդ խնդրով 19 տարեկանից են դիմում:

 

«Կոնկրետ հետազոտություններ արված չեն, բայց միջազգային փորձը ցույց է տալիս, որ ծանր մետաղների հետ աշխատելը ազդում է սերմագոյացման վրա»,- ասաց նա՝ հավելելով, տղամարդկանց սեռական առողջությամբ զբաղվող կենտրոններն են նաև ավելացել, և դա նշանակում է, որ հիմա այդ ուղղությամբ աշխատանքն ավելացել է:

 

Վերջինս խորհուրդ տվեց, որ մտահոգություններ ունենալու դեպքում ավելի լավ է դիմել մինչև ամուսնանալը: «Մեր կենտրոնում բավականին նոր մեթոդներ կան, որոնք առաջ չէին կիրառվում Հայաստանում, հիմա արդեն կիրառվում են»,- հավելեց նա:

 

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ