Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. անպտղություն

Ամուսինների երեխա չունենալու գլխավոր պատճառը տղամարդկային էգոն է

Ամուսինների երեխա չունենալու գլխավոր պատճառը տղամարդկային էգոն է

Ներկայումս յուրաքանչյուր վեց զույգից մեկը բժշկական օգնության է դիմում երեխա չունենալու պատճառով: 50%-ից ավելի դեպքերում չբերության պատճառը տղամարդու սպերմատոզոիդների ցածր որակն է: Անպղության մասնագետները վախենում են, որ տղամարդկանց շրջանում մեծացող այս խնդիրը մարդկությանը կմոտեցնի այն օրվան, երբ զույգերի մեծամասնությունը ստիպված կլինի դիմել բժիշկների օգնությանը: Վերջերս խոշորագույն ֆրանսիական հետազոտությունը ապացուցել է, որ սերմնահեղուկի որակը կտրուկ նվազել է 90-ական թթ. համեմատությամբ: Համարվում է, որ այդ միտումը կապված է դիետաների, կենսակերպի և քիմիական նյութերի հետ, որոնք ազդում են հորմոնների արտադրության վրա:

 

Գիտնականները, որոնք կիրառել են 126 կենտրոնների տեղեկությունները չբերության տվյալները որոշելու համար, հաղորդում են, որ իրենց եզրակացությունները լուրջ զգուշացում են հասարակությանը: Իսկ ի՞նչ է իրականում կատարվում խնդրի լուծման համար:

 

Հետազոտությամբ ապացուցվել է, որ չբերության բուժման կենտրոնները իրականում կենտրոնացած են կանանց բուժման համար, քանի որ մինչ օրս կարծիք կա, որ ամեն ինչում նրանք են մեղավոր: Այսինքն` բժիշկները, հատկապես արական սեռի ներկայացուցիչները, շարունակում են չբերության մեղքը բարդել կանանց վրա: Իգական սեռն արդեն կասկածելու առիթ է: 

 

Հնարավոր է` հարցն այն է, որ ավելի ձեռնտու է ԷԿՕ-ի գործընթաց իրականացնել, քան թե տղամարդուն բուժել հիվանդությունից: Չբերության բնագավառի որոշ փորձագետներ ուղղակի ապշած են ընտանիքի պլանավորման որոշ կենտրոնների իրենց գործընկերների տգիտությունից: Կարծես նրանք գերադասում են կանանց ենթարկել անիմաստ տառապանքների, քան թե վնասեն տղամարդկային նուրբ էգոն: Այնուամենայնիվ, նույնիսկ մեծ քանակության սերմանհեղուկ ունեցող տղամարդը կարող է չբեր լինել, քանի որ սպերմատոզոիդները կարող են թույլ լինել և չհասնել մինչև ձվաբջիջ: 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ