Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. անպտղություն

Անպտղության պատճառը տղամարդկանց մեջ է. հետազոտություն

Անպտղության պատճառը տղամարդկանց մեջ է. հետազոտություն

Մեծ Բրիտանիայի Բելֆաստ քաղաքի Թագուհու համալսարանի գիտնականները պարզել են 80% զույգերի անպտղության պատճառը, որոնց ախտորոշել են «անպտղություն՝ չպարզված պատճառներով», գրում է Газета-ն։

 

Մեծ Բրիտանիայում տարեկան գրեթե 50 հազար զույգ է դիմում անպտղությունից բուժվելու համար, իսկ ամբողջ աշխարհում նրանց թիվը հասնում է միլիոնի։ Այդ զույգերի մոտավորապես մեկ երրորդն այդպես էլ չի կարողանում պարզել երեխա չունենալու պատճառը։

 

Համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Քվին Շինա Լյուիսը հետազոտություն է անցկացրել, որին մասնակցել է 239 զույգ՝ «անպտղություն՝ չպարզված պատճառներով» ախտորոշմամբ։

 

Պարզվել է, որ անպտղության պատճառը 80%-ի դեպքում սպերմատոզոիդների ԴՆԹ-ի վնասված լինելն է։

 

Այն կարող է առաջանալ մի շարք պատճառներից, ինչպես, օրինակ, սպերմատոզոիդների ոչ ադեկվատ հասունացում, խրոնիկ և սուր բորբոքային հիվանդություններ, ռենտգեն- և քիմիաթերապիա, բարձր ջերմաստիճանի ազդեցություն և այլն։

 

Պրոֆեսոր Լյուիսի կողմից անցկացված հետազոտությունն իր տեսակի մեջ եզակի է, և ստացված արդյունքները կհանգեցնեն նման զույգերի բուժման լավացմանը, նրանց գումարների և ուժերի խնայմանը։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ