ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. թվեր և փաստեր
Ինչո՞ւ են տղամարդիկ վիրուսային վարակներն ավելի դժվար հաղթահարում, քան` կանայք. news.am
Շատերն են նկատել, որ տղամարդիկ գրիպը, մրսածությունը եւ վարակային այլ հիվանդությունները ավելի դժվար են հաղթահարում, քան` կանայք: Օրինակ՝ տուբերկուլոզով վարակվելու դեպքում տղամարդկանց մահանալու հավանականությունը 1,5 անգամ բարձր է, քան կանանց մոտ, իսկ Էպշտեյն-Բարի վիրուսը տղամարդկանց շրջանում 2 անգամ ավելի հաճախ է հրահրում Խոջկինի լիմֆոմայի առաջացումը, քան կանանց շրջանում: Սկզբում գիտնականներն այս ֆենոմենը պատճառաբանում էին այն հանգամանքով, որ կանանց իմունային համակարգն առավել դիմացկուն է: Սակայն այս տեսությունն այդպես էլ չի հաստատվել:
Դրա փոխարեն, Royal Holloway University of London-ի գիտնականների խումբը այս երեւույթի այլ բացատրություն է գտել: Նրանց խոսքով՝ վիուսներն իրենց էվոլյուցիայի ընթացքում սկսել են կանանց «գթալ», որպեսզի այն իրենց երեխաներին չփոխանցեն:
Գիտնականները մաթեմատիկական մոդելավորում են կատարել մարդու Т բջջային լեյկոզի վիրուսի օրինակով: Հետաքրքիր է, որ այս վիրուսը տղամարդու եւ կնոջ մոտ լեյկեմիայի դեպքում տարբեր կերպ է զարգանում: Կարիբյան ավազանի երկրներում երկու սեռի ներկայացուցիչների շրջանում հիվանդության ընթացքը միատեսակ է, սակայն, օրինակ, Ճապոնիայում տղամարդկանց մոտ 3 անգամ բարձր է: Գիտնականների խոսքով՝ դա, հավանաբար, կապված է այն հանգամանքի հետ, որ այս երկրում կանանց կրծքով կերակրելու ժամանակաշրջանը բավականին երկարատեւ է, ինչը նպաստում է «ժառանգաբար վիրուսի փոխանցմանը»:
Տղամարդիկ, իրենց հերթին, մյուս մարդկանց ավելի քիչ վիրուսներ են փոխանցում, սակայն դրանց ներգործությանն ավելի ենթակա են եւ ավելի ծանր են տանում վարակը: Ըստ երեւույթին, վիրուսը «հասկանում» է, որ մեկ այլ օրգանիզմ անցնելու իր հնարավորությունները փոքր են եւ տղամարդու օրգանիզմում սկսում է ակտիվորեն բազմանալ՝ սեփական կենսունակությունը պահպանելու համար:
Հետազոտողների կարծիքով՝ ստացված արդյունքները վկայում են տղաների շրջանում նպատակաուղղված պատվաստման անհրաժեշտության մասին: Օրինակ՝ մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները հաճախ աղջիկներին են կատարում՝ կապված նրանց մոտ արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հավանականության հետ: Սակայն այս վիրուսն առաջացնում է նաեւ բազմաթիվ այլ ուռուցքներ՝ ներառյալ գլխի եւ պարանոցի չարորակ գոյացություններ, իսկ դրանք հատկապես տղամարդկանց շրջանում են տարածված:
Այժմ գիտնականները ցանկանում են պարզել, թե վիրուսն ինչպես է «հասկանում»՝ գտնվում է կնո՞ջ, թե՞ տղամարդու օրգանիզմում: Բացառված չէ, որ այս հարցում դեր է խաղում հորմոնալ տարբերությունը, կարծում է աշխատության հեղինակներից պրոֆեսոր Վինսենթ Յանսենը:
16.12.2016 Կարդացեք նաև
Մարդու սպերմատոզոիդներն ավելի արագ են ընթանում եւ ավելի լավ են պահպանում իրենց ուղղությունն ամուր մակերեւույթի վրա, որի բացակայության դեպքում նրանց արագությունը նվազում է։ Տվյալ երեւույթը կարող է փակ վերարտադրողական...
15.10.2019
Արհեստական բեղմնավորմամբ ծնված տղամարդիկ օժտված են ավելի պակաս վերարտադրողականությամբ (ֆերտիլություն): Այսպիսի եզրակացության է եկել Անդրե վան Ստեյրտեհեմի...
14.10.2016
Ճապոնացի բժիշկ-գիտնականները հանգել են տղամարդկանց համար մտահոգիչ եզրակացության. տղամարդկանց գլխից մազերի թափվելը հաճախ սրտային հիվանդություններին հակվածության նշան է, իսկ ավելի...
14.12.2015
Առնականության առումով վստահություն չունեցող տղամարդիկ ավելի հակված են բռնության եւ ագրեսիվ պահվածքի, հաղորդում են ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի հոգեբանները: Ինչպես բացատրում են հոգեբանները, առնականությունն ապացուցել...
28.08.2015
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYqf6pSs' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ