ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. թվեր և փաստեր
Ինչո՞ւ են տղամարդիկ վիրուսային վարակներն ավելի դժվար հաղթահարում, քան` կանայք. news.am

Շատերն են նկատել, որ տղամարդիկ գրիպը, մրսածությունը եւ վարակային այլ հիվանդությունները ավելի դժվար են հաղթահարում, քան` կանայք: Օրինակ՝ տուբերկուլոզով վարակվելու դեպքում տղամարդկանց մահանալու հավանականությունը 1,5 անգամ բարձր է, քան կանանց մոտ, իսկ Էպշտեյն-Բարի վիրուսը տղամարդկանց շրջանում 2 անգամ ավելի հաճախ է հրահրում Խոջկինի լիմֆոմայի առաջացումը, քան կանանց շրջանում: Սկզբում գիտնականներն այս ֆենոմենը պատճառաբանում էին այն հանգամանքով, որ կանանց իմունային համակարգն առավել դիմացկուն է: Սակայն այս տեսությունն այդպես էլ չի հաստատվել:
Դրա փոխարեն, Royal Holloway University of London-ի գիտնականների խումբը այս երեւույթի այլ բացատրություն է գտել: Նրանց խոսքով՝ վիուսներն իրենց էվոլյուցիայի ընթացքում սկսել են կանանց «գթալ», որպեսզի այն իրենց երեխաներին չփոխանցեն:
Գիտնականները մաթեմատիկական մոդելավորում են կատարել մարդու Т բջջային լեյկոզի վիրուսի օրինակով: Հետաքրքիր է, որ այս վիրուսը տղամարդու եւ կնոջ մոտ լեյկեմիայի դեպքում տարբեր կերպ է զարգանում: Կարիբյան ավազանի երկրներում երկու սեռի ներկայացուցիչների շրջանում հիվանդության ընթացքը միատեսակ է, սակայն, օրինակ, Ճապոնիայում տղամարդկանց մոտ 3 անգամ բարձր է: Գիտնականների խոսքով՝ դա, հավանաբար, կապված է այն հանգամանքի հետ, որ այս երկրում կանանց կրծքով կերակրելու ժամանակաշրջանը բավականին երկարատեւ է, ինչը նպաստում է «ժառանգաբար վիրուսի փոխանցմանը»:
Տղամարդիկ, իրենց հերթին, մյուս մարդկանց ավելի քիչ վիրուսներ են փոխանցում, սակայն դրանց ներգործությանն ավելի ենթակա են եւ ավելի ծանր են տանում վարակը: Ըստ երեւույթին, վիրուսը «հասկանում» է, որ մեկ այլ օրգանիզմ անցնելու իր հնարավորությունները փոքր են եւ տղամարդու օրգանիզմում սկսում է ակտիվորեն բազմանալ՝ սեփական կենսունակությունը պահպանելու համար:
Հետազոտողների կարծիքով՝ ստացված արդյունքները վկայում են տղաների շրջանում նպատակաուղղված պատվաստման անհրաժեշտության մասին: Օրինակ՝ մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները հաճախ աղջիկներին են կատարում՝ կապված նրանց մոտ արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հավանականության հետ: Սակայն այս վիրուսն առաջացնում է նաեւ բազմաթիվ այլ ուռուցքներ՝ ներառյալ գլխի եւ պարանոցի չարորակ գոյացություններ, իսկ դրանք հատկապես տղամարդկանց շրջանում են տարածված:
Այժմ գիտնականները ցանկանում են պարզել, թե վիրուսն ինչպես է «հասկանում»՝ գտնվում է կնո՞ջ, թե՞ տղամարդու օրգանիզմում: Բացառված չէ, որ այս հարցում դեր է խաղում հորմոնալ տարբերությունը, կարծում է աշխատության հեղինակներից պրոֆեսոր Վինսենթ Յանսենը:


Կարդացեք նաև

Մարդու սպերմատոզոիդներն ավելի արագ են ընթանում եւ ավելի լավ են պահպանում իրենց ուղղությունն ամուր մակերեւույթի վրա, որի բացակայության դեպքում նրանց արագությունը նվազում է։ Տվյալ երեւույթը կարող է փակ վերարտադրողական...



Պարզվում է. կանայք սթրեսի ժամանակ հիմնականում սկսում են շատ ուտել: Իսկ տղամարդկանց սթրեսից օգնում է ազատվել ինտիմ կյանքը: Բացի այդ, հոգեթերապիայի հաճախող տղամարդիկ ցանկանում են արագ լուծել խնդիրը...



Գիտնականները բացատրել են, թե ինչու են կանայք ավելի հաճախ սթրես ապրում, քան` տղամարդիկ: Նյու Յորքի Ռոքֆելլերների համալսարանի հետազոտողների կարծիքով՝ սթրեսի հանդեպ տղամարդկանց կայունությունը...



Արհեստական բեղմնավորմամբ ծնված տղամարդիկ օժտված են ավելի պակաս վերարտադրողականությամբ (ֆերտիլություն): Այսպիսի եզրակացության է եկել Անդրե վան Ստեյրտեհեմի...



Ճապոնացի բժիշկ-գիտնականները հանգել են տղամարդկանց համար մտահոգիչ եզրակացության. տղամարդկանց գլխից մազերի թափվելը հաճախ սրտային հիվանդություններին հակվածության նշան է, իսկ ավելի...



Կանայք իրենց դեպրեսիան հաղթահարում են` ներելով շրջապատի մարդկանց: «Գազետա»-ի փոխանցմամբ` նման հետազոտություն է ներկայացվել Aging & Mental Health ամսագրում: Ըստ այդմ` կանայք սկսում են իրենք իրենց...



Առնականության առումով վստահություն չունեցող տղամարդիկ ավելի հակված են բռնության եւ ագրեսիվ պահվածքի, հաղորդում են ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի հոգեբանները: Ինչպես բացատրում են հոգեբանները, առնականությունն ապացուցել...



ԱՄՆ-ի Հյուսիսարևմտյան համալսարանի մասնագետները առնետների վրա փորձել են URB597 պատվաստուկը: Արդյունքում պարզվել է, որ դեղը ուղեղ մտնելուց հետո, էգ առնետների մոտ միանգամից նվազել է կենսաբանական ակտիվ նյութերի...



Մկների վրա կատարված փորձարկումները ցույց են տվել, որ ուժեղ և թույլ սեռի ներկայացուցիչները ցավն զգում են նյարդային բջիջների միանգամայն տարբեր...



Գիտության, տեխնոլոգիաների ու մաթեմատիկայի ոլորտում մարդիկ ավելի շատ են, քան՝ կանայք: Այդ պատճառով տղամարդիկ մտածում են, որ իրենք ավելի են հակված այս...



Գիտնականներին հաջողվել է կնոջ ուղեղը դարձնել տղամարդու՝ հայտնում է direct-press.ru-ն: Այն մասին, թե ներարգանդային շրջանում կենդանիների մեծ մասի ուղեղն ինչպես է ձեռք բերում սեռական բնութագրեր...





Հիշողության տարիքային վատթարացումը բնական երևույթ է և ոչ միշտ է կապված նյարդային որոշ հիվանդությունների հետ: Մայոյի կլինիկայի կատարած ուսումնասիրությունը ցույց է...



Հարավային Աֆրիկայում վիրաբույժների խումբն առնանդամի փոխպատվաստման մեջ հեղափոխություն է արել, հաղորդում է Ստելենբոշ քաղաքի համանուն համալսարանի...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Սեռական գրգռում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն