Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. թվեր և փաստեր

Ինչո՞ւ են տղամարդիկ կանանցից ավելի հազվադեպ սթրեսի ենթարկվում. գիտնականներ. news.am

Ինչո՞ւ են տղամարդիկ կանանցից ավելի հազվադեպ սթրեսի ենթարկվում. գիտնականներ. news.am

Գիտնականները բացատրել են, թե ինչու են կանայք ավելի հաճախ սթրես ապրում, քան` տղամարդիկ: Նյու Յորքի Ռոքֆելլերների համալսարանի հետազոտողների կարծիքով՝ սթրեսի հանդեպ տղամարդկանց կայունությունը բացատրվում է այն հանգամանքով, որ նրանց օրգանիզմում հատուկ սպիտակուց կա, որը որոշակի պայմաններում արգելափակում է տագնապի իրավիճակների հետ կապված ուղեղի շղթան: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում:

«Դա չափազանց արտասովոր ֆենոմեն է, քանի որ այն բջիջները, որոնք պատասխանատու են այդ արձագանքի համար, կանանց եւ տղամարդկանց ուղեղում միեւնույն տեսքն ունեն եւ երկուսի մոտ էլ նույն քանակությամբ են առկա: Չափազանց հազվադեպ է լինում, երբ միեւնույն բջիջները տարբեր սեռի ներկայացուցիչների պարագայում տարբեր կերպ են արձագանքում միեւնույն իրավիճակին»,- ասել է հետազոտողների խմբի ղեկավար Նաթանիել Հայնցը:

Մասնագետներն այս բացահայտումն արել են մկների վրա անցկացված գիտափորձի արդյունքում: Ուսումնասիրելով էգերի ուղեղում նյարդային բջիջների շղթան, որոնք «պատասխանատու են» սիրո եւ երջանկության համար, գիտնականները հայտնաբերել են, որ նույնպիսի շղթաներ կան արուների ուղեղում:

Սակայն այս նեյրոնային շղթաների «միանալուն» արձագանքն արուների եւ էգերի մոտ տարբեր է եղել: Արուները սթրեսային իրավիճակում հայտնվելուց հետո պարզապես դադարել են տագնապ զգալ:

Բջիջների պարունակության հետազոտությունից հետո պարզվել է, որ պատճառը CRHBP հորմոնն է, որն այս բջիջներն արտադրում են սթրեսային իրավիճակներում: Հենց դա է արուների մոտ արգելափակում սթրեսի հորմոնների ամբողջ շղթայի սինթեզին:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. 1popsihiatrii.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ