Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. թվեր և փաստեր

Առնականության առումով վստահություն չունեցող տղամարդիկ ավելի հակված են ագրեսիայի եւ բռնության. news.am

Առնականության առումով վստահություն չունեցող տղամարդիկ ավելի հակված են ագրեսիայի եւ բռնության. news.am

Առնականության առումով վստահություն չունեցող տղամարդիկ ավելի հակված են բռնության եւ ագրեսիվ պահվածքի, հաղորդում են ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի հոգեբանները: Ինչպես բացատրում են հոգեբանները, առնականությունն ապացուցել չկարողացող տղամարդիկ անհամեմատ ավելի շատ են դիմում ագրեսիայի եւ բռնության: Մասնավորապես, նրանք ավելի շատ են զինված հարձակվումներ կատարում, ինչպես նաեւ ուրիշներին ֆիզիկական վնաս հասցնում: Այն տղամարդիկ, ովքերինքնավստահ են եւ համոզված իրենց առնականությանը, անհամեմատ ավելի քիչ են դիմում ագրեսիայի եւ բռնության: Նրանք նաեւ ավելի քիչ են անսթափ վիճակում:

Հետազոտության ընթացքում գիտնականները վերուծել են 2012 թ. անանուն առցանց դիտարկումները: Դրանում ԱՄՆ-ից 18-ից 50 տարեկան 600 տղամարդ պատասխանել է սեփական առնականության եւ դրա կարծրատիպային դրսեւորումների, ինչպես նաեւ ագրեսիվ պահվածքի ընկալմանը վերաբերող հարցերի:

Գիտնականները ենթադրում են, որ հետազոտությունը կօգնի կանխարգելել բռնության (մասնավորապես` սեռական) հետ կապված հանցագործությունները, ինչպես նաեւ օգտակար կլինի այն դեռահասների սոցիալիզացիայի համար, ովքեր գենդերային պահվածքի շեղված կարծրատիպեր ունեն:

Իրենց հետազոտության արդյունքները հեղինակները հրապարակել են Injury Prevention ամսագրում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. mignews.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ