Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. թվեր և փաստեր

Որ տարիքում են տղամարդիկ իրենց ամենաերջանիկ համարում. 1in.am

Որ տարիքում են տղամարդիկ իրենց ամենաերջանիկ համարում. 1in.am

Ամերիկացի փորձագետները հոգեբանական թեստերի միջոցով պարզել են տղամարդու ամենաերջանիկ տարիքը, գրում է novosti-n.org-ը:

 

Պարզվում է, տղամարդիկ կյանքը սկսում են վայելել 54 տարեկան հասակում:

Իհարկե, յուրաքանչյուր մարդ իր երջանիկ տարիքն ունի, սակայն տղամարդկանց մեծամասնությունը խոստովանել են, որ երջանիկ են եղել հենց այդ տարիքում:

 

Ուսումնասիրության շրջանակներում մասնագետները հազար մարդու մասնակցությամբ հարցում են կատարել, որպեսզի պարզեն, թե որ տարիքում են տղամարդիկ ամենից շատ ուրախանում կյանքով: Հաշվի են առնվել սոցիալական դրությունն ու ֆինանսական վիճակը:

 

Պարզվում է, որ երիտասարդ տարիքում տղամարդն իրեն երջանիկ չի զգում, քանի որ նրա ֆինանսական վիճակը կայուն չէ: Նրանք սեփական բնակարան չունեն, և ամբողջ ուժերով ջանում են լուծել այդ խնդիրը: Ոչ պակաս լարված է միջին տարիքը, երբ տղամարդը ամուսնանում է: Նա անհանգստանում է աշխատանքի հնարավոր կորստից, ինչպես նաև ընտանեկան հարաբերություններից:

 

Տղամարդկանց անհանգստացնում է նաև աղքատությունը, սեռական ոլորտում խնդիրներն ու տեսողության վատթարացումը: Միայն 54 տարեկանում է տղամարդն ավելի ինքնավստահ դառնում և ամեն ինչին սկսում է փիլիսոփայորեն նայել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. imgarcade.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ