ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. թվեր և փաստեր
Հայաստանում տղամարդիկ ավելի հաճախ մահանում են ինֆարկտից, իսկ կանայք՝ ինսուլտից. med.news.am
Հայաստանում կանայք արյան շրջանառության հիվանդություններից ավելի հաճախ են մահանում, քան տղամարդիկ։ Ընդ որում, տղամարդիկ ավելի հաճախ մահանում են սրտամկանի ինֆարկտից, իսկ կանայք՝ գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումից (ինսուլտից)։
Կանացի մահացու հիվանդություն կարելի է նաեւ շաքարախտը անվանել, իսկ ահա վնասվածքներից, թունավորումներից եւ արտաքին գործոնների այլ ազդեցություններից առավել հաճախ տղամարդիկ են մահանում։ Այսպիսին են 2013 թվականի վիճակագրական տվյալները, որոնք NEWS.am Medicine–ին է տրամադրել Առողջապահության ազգային ինստիտուտը։ Հարկ է նաեւ նշել, որ տղամարդկանց մահացության ցուցանիշը Հայաստանում ավելի բարձր է, քան կանանց։
Այն մասին, որ արյան շրջանառության համակարգի հիվանդությունները Հայաստանում մահվան հիմնական պատճառն են, մենք արդեն գրել ենք։ Ընդ որում, դա հավասարապես եւ կանանց, եւ տղամարդկանց է վերաբերում։
Մասնավորապես, 2013 թվականին Հայաստանում 13367 կին է մահացել եւ 13829 տղամարդ (27 196 մարդ, երեխաները ներառյալ)։ Արյան շրջանառության հիվանդությունները 2013 թվականին 6687 կնոջ եւ 6273 տղամարդու մահվան պատճառ են դարձել։ Ինֆարկտից 1323 տղամարդ է մահացել եւ 1063 կին։ Սրտի իշեմիկ հիվանդության պատճառով մահացել է 4334 տղամարդ եւ 4149 կին։ Իսկ ահա ուղեղի անոթային հիվանդություններից ավելի շատ կանայք են տուժել՝ 1444–ը 1110 տղամարդու դիմաց։
Նորագոյացություններից 2598 կին է մահացել (այդ թվում չարորակ ուռուցքներից՝ 2586) եւ 3010 տղամարդ (այդ թվում չարորակ ուռուցքներից՝ 3003)։ Շաքարախտը 800 կնոջ եւ 505 տղամարդու կյանք է խլել։
Դժբախտ պատահարների (թունավորումներ, վնասվածքներ, արտաքին գործոններ այլ ազդեցություններ) զոհ են դարձել 917 տղամարդ եւ 364 կին։
Սկզբնաղբյուր.
19.08.2014 Կարդացեք նաև
Մարդու սպերմատոզոիդներն ավելի արագ են ընթանում եւ ավելի լավ են պահպանում իրենց ուղղությունն ամուր մակերեւույթի վրա, որի բացակայության դեպքում նրանց արագությունը նվազում է։ Տվյալ երեւույթը կարող է փակ վերարտադրողական...
15.10.2019
Շատերն են նկատել, որ տղամարդիկ գրիպը, մրսածությունը եւ վարակային այլ հիվանդությունները ավելի դժվար են հաղթահարում, քան` կանայք: Օրինակ՝ տուբերկուլոզով վարակվելու դեպքում տղամարդկանց...
16.12.2016
Արհեստական բեղմնավորմամբ ծնված տղամարդիկ օժտված են ավելի պակաս վերարտադրողականությամբ (ֆերտիլություն): Այսպիսի եզրակացության է եկել Անդրե վան Ստեյրտեհեմի...
14.10.2016
Ճապոնացի բժիշկ-գիտնականները հանգել են տղամարդկանց համար մտահոգիչ եզրակացության. տղամարդկանց գլխից մազերի թափվելը հաճախ սրտային հիվանդություններին հակվածության նշան է, իսկ ավելի...
14.12.2015
Առնականության առումով վստահություն չունեցող տղամարդիկ ավելի հակված են բռնության եւ ագրեսիվ պահվածքի, հաղորդում են ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի հոգեբանները: Ինչպես բացատրում են հոգեբանները, առնականությունն ապացուցել...
28.08.2015
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYKbRmNk' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ