Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. թվեր և փաստեր

Տղամարդիկ մեքենաներից ավելի լավ են «գլուխ հանում», քան՝ իրենց անատոմիայից

Տղամարդիկ մեքենաներից ավելի լավ են «գլուխ հանում», քան՝ իրենց անատոմիայից

Ժամանակակից տղամարդիկ անհամեմատ ավելի լավ ծանոթ են մեքենայի կառուցվածքին, քան՝ սեփական անատոմիային: ման հետաքրքիր եզրակացության են եկել Lloydspharmacy Online Doctor հիվանդանոցի բրիտանացի բժիշկները:

 

Հետազոտության նպատակը հասկանալն էր, թե որքան լավ են տղամարդիկ տեղեկացված էրեկցիոն դիսֆունկցիայի ախտանշանների պատճառների, ինչպես նաեւ սեռական ճնապարհով փոխանցվող վարակների մասին: Ընդհանուր առմամբ, հետազոտությանը մասնակցել է 1500 մարդ, հաղորդում է Daily Mail-ը:

 

Պարզվել է, որ տղամարդկանց միայն 6 տոկոսը կարող է հստակ նշել էրեկցիոն դիսֆունկցիայի ճիշտ պատճառները, ընդ որում նրանց 1/3-ը սխալմամբ համարում է, որ դրա պատճառը նեղ ջինսեր կրելն է, իսկ 10 տոկոսը մեղքը գցել է յուղոտ ու սուր համերով սննդի վրա:

 

5 հարցվածներից 2-ը չեն կարողացել նշել սեռական վարակների ախտանշանները: Փոխարենը հարցվածների 90 տոկոսը հիանալի գիտի, թե ինչպես գտնել մեքենայի յուղ խողովակը, իսկ 89 տոկոսը հեշտությամբ ցույց կտա ռադիատորը:

 

Հարցին, թե որտեղ են գտնվում տղամարդու սեռական համակարգի կարեւոր օրգանները, ճիշտ պատասխան է տվել տղամարդկանց միայն կեսը:

 

«Մենք բոլորս գիտենք, որ տղամարդկանց մեծ մասի համար ամենակարեւորը մեքենան եւ եւ սեռական կյանքը: Ընդ որում, երբ մեքենան փչանում է, ապա տղամարդիկ վստահ են, որ ունակ են բացել կապոտը եւ լուծել խնդիրը: Սակայն երբ խոսքը սեռական օրգանների վիճակի մասին է, ապա նրանք ավելի քիչ շանս ունեն հավանական խնդիրը լուծելու հարցում»,-ընդգծել է դոկտոր Թոմ Բրեթը:

 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ