Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. թվեր և փաստեր

Տղամարդկանց գրավչությունը կախված է նրանց քաշից. գիտնականներ

Տղամարդկանց գրավչությունը կախված է նրանց քաշից. գիտնականներ

Պրետորիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ կանայք զուգընկեր փնտրելիս առավել ուշադրություն են դարձնում նրա քաշին, հաղորդում է Meddaily-ն:

 

Գիտնականները ստուգել են, թե ինչքանով է քաշը կարևոր կանանց համար` լուսանկարելով 69 եվրոպացի տղամարդկանց, որոնք եղել են ներքնահագուստով: Չափվել է նաև ճարպի և տեստոստերոնի մակարդակը: Փորձին մասնակից տղամարդկանց 65%-ն ունեցել է նորմալ քաշ, 30.4%-ը` ավելորդ քաշ, իսկ 4%-ը` ոչ բավարար: Բացի այդ գնահատվել է նաև իմունային գործառույթը:

 

Այնուհետև լուսանկարները բաժանել են 29 կանանց: Նրանք առաջարկել են նայել տղամարդկանց մարմնի և դեմքի պատկերներին` գնահատելով նրանց գրավչությունը: Տղամարդկանց առնականությունը պետք է գնահատեր նաև 20 հետերոսեքսուալներից բաղկացած անկախ մի խումբ, իսկ 14 կին պետք է որոշեր տղամարդկանց ճարպակալման մակարադակը` դատելով դեմքից:

 

Պարզվել է, որ ճարպակալումն անմիջաբար կապվել է ցածր իմունային համակարգի հետ, իսկ առնականությունը կապված չի եղել ո՛չ իմունային պատասխանի, ո՛չ կազմվածքի կամ դեմքի գրավչության հետ: Ամենալավն աշխատել է միայն մեկ ցուցանիշ` մարդու քաշը, որից կախված է եղել տեստոստերոնի մակարդակը:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ