ԼՈՒՐԵՐ: Առողջ տղամարդ
Կլիմայի փոփոխություններն ազդում են տղամարդու պտղաբերության վրա. urolog.am
Արևելյան Անգլիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ հյուծող շոգերը բացասաբար են անդրադառնում տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի վրա: Կանանց օրգանիզմի վրա շոգը նմանատիպ ազդեցություն չի թողնում: Հետազոտության արդյուքներն ներկայացվել են Nature Communications պարբերականում:
Վերջին ժամանակաշրջանում տարբեր երկրներում հաճախ են անոմալ շոգեր լինում՝ պայմանավորված կլիմայի փոփոխությամբ: Դրա հետևանքով շատ տեսակների պոպուլյացիաներ սկսել են արագ կրճատվել: Գիտնականների նոր աշխատանքի նպատակն էր պարզել, թե ինչու՞ է դա տեղի ունենում և հատկապես ո՞ր կենսաբանական մեխանիզմներն են ենթարկվում եղանակային պայմանների փոփոխության բացասական ազդեցությանը:
Մասնագետները ցույց տվեցին, որ ջերմաստիճանային փոփոխությունների նկատմամբ ամենազգայունը սերմնահեղուկն է: Իրենց փորձարկումներում նրանք օգտագործեցին վնասակար փոքր ալրաբզեզներին (Tribolium castaneum): Միջատներին բաժանեցին երկու խմբի. մի խումբն ապրել է նորմալ պայմաններում, իսկ երկրորդ խումբը հինգ օր անցկացրել է բարձր ջերմաստիճանի պայմաններում, որն այդ տեսակի համար օպտիմալ ջերմաստիճանը գերազանցում էր 5-7°C-ով: Դրանից հետո ևս իրականացվեցին մի քանի փորձարկումներ, որպեսզի պարզվի, թե շոգն ի՞նչ ազդեցություն է թողել վերարտադրողական ֆունկցիայի, սերմնահեղուկի և սերնդի վրա: Պարզվել է, «շոգ եղանակի» առաջին ալիքից հետո բզեզների սպասվելիք սերնդի քանակը կրճատվել է երկու անգամ, իսկ երկրորդ ալիքը բերել է գրեթե ամբողջական ստերջացման: Էգ առանձնյակների վրա ջերմաստիճանը չի ազդել, թեև նրանց օրգանիզմում գտնվող սպերմատազոիդները շոգի ժամանակ մասամբ ոչնչացել են: Փորձարկման արդյունքում սերմնահեղուկի քանակը կրճատվել է երեք քառորդով, և, արդյունքում, նախքան բեղմնավորումը նրանց ոչնչացման հավանականությունը բարձր է եղել: Բացի այդ, մասնագետները պարզել են, որ արուների կողմից բեղմնավորման փորձերը ևս կրճատվել են երկու անգամ:
Գիտնականներն ընդգծեցին ստացված տվյալների կարևորությունը. դրանք թույլ տվեցին հայտնաբերել վերարտադրողական ֆունկցիայի վրա ազդող կարևոր գործոնը, ինչպես նաև գտնել կլիմայի փոփոխության հետևանքով տարբեր տեսակների պոպուլյացիաների կրճատման հնարավոր բացատրությունը: Հետազոտողները կոչ արեցին ուշադրություն դարձնել շրջակա միջավայրի պայմանների փոփոխության նկատմամբ կենդանի օրգանիզմների խոցելիության խնդրի վրա և բնության վրա հետագա բացասական ազդեցության կանխարգելման նպատակով միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտության վրա:
28.11.2018 Կարդացեք նաև
14.03.2018
21.06.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)
- Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ