ԼՈՒՐԵՐ: Առողջ տղամարդ
Տագնապային խանգարումով տղամարդիկ երկու անգամ ավելի հաճախակի են մահանում քաղցկեղից. news.am
Տագնապային խանգարումով տառապող տղամարդիկ երկու անգամ ավելի հաճախ են մահանում քաղցկեղից, քան հանգիստ տղամարդիկ: Այդ մասին հայտնում են Քեմբրիջի համալսարանի գիտնականները:
15 տարվա ընթացքում գրեթե 16 000 մարդու առողջության դիտարկումները ցույց են տվել, որ ուղիղ կապ գոյություն ունի քաղցկեղով տղամարդու հուզական վիճակի եւ քաղցկեղի բուժման հաջողության միջեւ: Ավելին, հոգեբանական գործոնն ազդում է կանխատեսման վրա, անկախ այնպիսի գործոններից, ինչպիսիք են ծխելը, ալկոհոլի օգտագործումը եւ ֆիզիկական ակտիվությունը: Հետաքրքիր է սակայն, որ կանանց մոտ նման կապ չի հայտնաբերվել:
Բրիտանացի գիտնականներն այժմ ուռուցքաբաններին կոչ են անում քաղցկեղի հետ միասին բուժել տագնապային խանգարումը, որովհետեւ այն առողջության համար էական ռիսկ է պարունակում եւ ազդում է առողջացման շանսերի վրա:
Գիտնականների խոսքով, համընդհանուր տագնապային խանգարումով տառապում է մեր մոլորակի չափահաս բնակչության մոտավորապես 5 տոկոսը. այն բնութագրվում է ավելորդ եւ անվերահսկելի անհանգստությամբ կյանքի ամենատարբեր ոլորտների վերաբերյալ: Չնայած հետազոտողները չեն ապացուցել, թե տագնապալի խանգարումը բարձրացնում է քաղցկեղի ռիսկը, նրանց ստացած արդյունքները հաստատում են այն ենթադրությունը, որ հոգեբանական սթրեսը թուլացնում է իմունային համակարգը եւ դրանով նվազեցնում է առողջացման շանսերը, եթե քաղցկեղ արդեն կա:
Գիտնականներն առայժմ չեն կարող բացատրել, թե ինչու է տագնապային խանգարման եւ ապրելիության միջեւ կապ դիտարկվում միայն տղամարդկանց մոտ, բայց ոչ կանանց: Հետազոտության հեղինակները ենթադրել են, որ կանայք ավելի հաճախ են մասնագիտական օգնության դիմում տագնապալի խանգարման բուժման համար, իսկ տղամարդիկ նախընտրում են սպասել եւ փորձում են սեփական ուժերով հաղթահարել դա: Գուցե իր դերն է խաղում նաեւ այն, որ կանայք ավելի հաճախ են գնում բժշկի, ինչի շնորհիվ հաջողվում է նրանց մոտ ավելի վաղ հայտնաբերել քաղցկեղը եւ դա մեծացնում է արդյունավետ բուժման նրանց շանսերը, անկախ նրանց հոգեբանական վիճակից:
27.09.2016 Կարդացեք նաև
14.03.2018
21.06.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)
- Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ