Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Առողջ տղամարդ

Լաբորատորիայում 3.5 ամսում մարդկային սպերմատոզոիդներ են աճեցրել. news.am

Լաբորատորիայում 3.5 ամսում մարդկային սպերմատոզոիդներ են աճեցրել. news.am

Ֆրանսիացի հետազոտողները հայտնում են, որ իրենց հաջողվել է լաբորատոր պայմաններում ե՛ւ առնետի, ե՛ւ մարդու սպերմատոզոիդներ աճեցնել: Ավելի վաղ այդ ոլորտում հաջողությունների մասին հայտնել էին նաեւ ճապոնացի հետազոտողները, որոնց հաջողվել էր առնետի սեռական բջիջներ աճեցնել, ինչպես նաեւ չինացի գիտնականները, ովքեր կարողացել են սպերմատոզոիդներ աճեցնել ցողունային բջիջներից:

Ֆրանսիացի հետազոտողները պնդում են, որ իրենք է՛լ ավելի տպավորիչ արդյունքներ են ստացել: Նախ նրանք մեթոդը փորձարկել են առնետների վրա` երիտասարդ կենդանիների ամորձիների հյուսվածք վերցնելով եւ դրանից սպերմատոզոիդներ աճեցնելով, իսկ դրանից հետո ստուգել են այդ մեթոդների արդյունավետությունը մարդկային հյուսվածքների վրա: 

Նրանք ամորձիների ուղիները տեղավորել են հիտոզանային գլանների մեջ, նման «փաթեթավորումը» չի խանգարել գազափոխանակմանը եւ նույնիսկ հյուսվածքները պաշտպանել է բակտերիաներից: Հետագա աճեցումը տեղի է ունեցել Պետրիի գավաթում` սնուցող միջավայրով. հասունացումը շարունակվել է 72 օրվա ընթացքում, իսկ հետո հիտոզանային գլանները տարալուծվել են` սպերմատոզոիդներ արտազատելով: Ամորձիների ուղիներում գտնվող հասունացող բջիջները փոխազդել են Սերտոլիի բջիջների հետ, որոնց առկայությունն անհրաժեշտ էր սպերմատոզոիդների աճի եւ զարգացման համար:

Ի դեպ, այլ գիտնականներ, ովքեր արդեն ծանոթացել են ֆրանսիացի հետազոտողների արդյունքներին, այդ տվյալներին բավականին թերահավատորեն են մոտենում: Նրանք նշում են, որ առնետների եւ մարդկանց արտաքինից հասուն սպերմատոզոիդները, որոնք աճեցվել են լաբորատորիայում, նման չեն նրանց, որոնք զարգացել են բնական միջավայրում, իսկ դա նշանակում է, որ փորձարկումը չի կարելի ամբողջությամբ հաջողված եւ ավարտված համարել:

Հետազոտության հեղինակներն իրենց հերթին հավաստիացնում են, որ արհեստական եւ իսկական սպերմատոզոիդները նմանատիպ հատկանիշներ ունեն: Դա ապացուցելու համար նրանք նախատեսել են մոտ ժամանակներս ստուգել, թե սպերմատոզոիդներն ի վիճակի՞ են արդյոք ձվաբջիջ բեղմնավորել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. rus.delfi.ee
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ