Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Առողջ տղամարդ

Հորմոնափոխարինիչ թերապիան կարող է տղամարդկանց փրկել սրտի եւ ուղեղի կաթվածներից. news.am

Հորմոնափոխարինիչ թերապիան կարող է տղամարդկանց փրկել սրտի եւ ուղեղի կաթվածներից. news.am

Հորմոնափոխարինիչ թերապիան կարող է էականորեն նվազեցնել տարեց տղամարդկանց մոտ սրտի եւ ուղեղի կաթվածների զարգացման ռիսկը: Տեստոստերոնի ներարկումը պաշտպանական գործառույթ է իրականացրել նույնիսկ սրտի հիվանդություններով մարդկանց վրա` վտանգավոր կաթվածների ռիսկը կրճատելով 80 տոկոսով: Այդ մասին հայտնում են Intermountain Medical Centre Heart Institute-ի գիտնականները (ԱՄՆ):

Շատ կանայք դաշտանադադարից հետո սկսում են հորմոններ ընդունել, որոնք նրանց ազատում են այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են տրամադրության փոփոխությունը, ջերմահոսքը, գիշերային քրտնարտադրությունը, փորի հատվածում ցավերը եւ այլն: Վերջերս մասնագետները սկսել են խոսել նաեւ տղամարդկանց համար հորմոնափոխարինիչ թերապիայի օգտակարության մասին. չնայած տղամարդկանց համարժեք տարբերակ, որպես այդպիսին, գոյություն չունի, շատ տղամարդկանց մոտ սեռական հորմոնների մակարդակը հանգեցնում է մկանային զանգվածի կրճատման, դեպրեսիայի, ընդհանուր թուլության եւ շատ այլ անցանկալի ախտանիշների: Տղամարդկանց համար հորմոնափոխարինիչ թերապիան (տեստոստերոնի մակարդակը բարձրացնող հաբեր, սպեղանիներ եւ գելեր), մասնագետների խոսքով, կարող է օգնել հաղթահարել այդ ախտանիշները:

Վերոհիշյալ ինստիտուտի գիտնականները պարզել են, որ 58-78 տարեկան տղամարդկանց համար, ովքեր արդեն սրտի հետ կապված խնդիրներ ունեն, հորմոնափոխարինիչ թերապիան ծայրաստիճան օգտակար է: Տեստոստերոնի մակարդակի նվազումը վատացնում է  սրտի աշխատանքը, իսկ ՀՓԹ-ն, որը բարձրացնում է այս հորմոնի մակարդակը, ամրապնդում է սիրտը, ինչը ցույց է տվել 750 սրտի հետ կապված խնդիրներ ունեցող հիվանդների մասնակցությամբ հորմոնափոխարինիչ թերապիան. հորմոնափոխարինիչ թերապիան փորձարկման մեջ գտնվող մասնակցիների մոտավորապես 80 տոկոսով նվազեցրել է սրտի հիվանդությունների ռիսկը նրանց այն հասակակիցների համեմատ, ովքեր ոչ մի հորմոն չեն ընդունել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. ilive.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ