Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ

Թրթռացող կրծքկալը կարող է մեծացնել կրծքի չափը առանց վիրահատությունների. news.am

Թրթռացող կրծքկալը կարող է մեծացնել կրծքի չափը առանց վիրահատությունների. news.am

ԱՄՆ–ում փորձարկում են նոր թրթռացող (վիբրացիայով) կրծկալ, որն այն մշակողների խոսքով, առանց որեւէ վիրահատության կարող է մեկ չափսով մեծացնել կուրծքը: Այս հետաքրքիր սարքը ստեղծել է 30-ամյա սերբ Միլան Միլիչն այն բանից հետո, երբ նրա ընկերուհին կուրծքը մեծացնելու ցանկություն էր հայտնել, բայց հրաժարվել էր վիրահատությունից:

Միլիչն արդեն հասցրել է ո՛չ միայն պատենտավորել իր գյուտը, այլեւ փորձարկել մի քանի եվրոպացի աղջիկների վրա: Նույնքան հաջող փորձարկումներ են եղել նաեւ Մայամիում, որտեղ 49 ամյա Սաբրինա Մոլինարի կուրծքը  B չափսից C է դարձել, երբ նա 7 օր շարունակ օրական 15-ական րոպե կրել է կրծկալը: Այս փորձարկմանը հետեւել է պլաստիկ վիրաբույժ Մայքլ Սալզհաուերը, ով նույնպես հաստատել է նոր սարքի արդյունավետությունը:

Սաբրինան ինքը լրագրողներին պատմել է, որ զարմացած է արդյունքներից, քանի որ հիմա իր կուրծքը չի տեղավորվում նախկին կրծկալների մեջ ու ինքը ստիպված է նորերը գնել:

Հիմա կրծկալը սկսել են փորձարկել ԱՄՆ-ում: Եթե ամեն ինչ հաջող անցնի, բացառված չէ, որ պլաստիկ վիրաբույժներին դիմողների թիվը կտրուկ կկրճատվի:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ