ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ
Գինեկոլոգներին շարունակում է հուզել կանանց էյակուլյացիայի գաղտնիքը. news.am

Կանանց մոտ էյակուլացիան այնքան էլ հաճախ չի լինում: Երբեմն կնոջ էյակուլյացիան անմիզապահության հետ են շփոթում, սակայն դրանք միմյանց հետ կապ չունեն: Հեղուկը կանացի շագանակագեղձի նմանակի աշխատանքի արդյունքն է:
Դեռեւս հին Հռոմում մարդիկ կարծում էին, որ կանանց էյակուլյացիայի արդյունքում առաջացած հեղուկը կախարդական հատկություններով է օժտված, գրում The Sydney Morning Herald-ը: Ինչեւէ, երեւույթին ավելի գիտական երանգ հաղորդելու համար ֆրանսիացի մասնագետները հետեւյալ փորձարկումն են իրականացրել:
Նրանք հեղուկի քիմիական անալիզ են կատարել եւ սկանավորել միզապարկը: Հետազոտությանը յոթ կին է մասնակցել, որոնց մոտ օրգազմի հասնելիս հաճախ է էյակուլյացիա տեղի ունեցել:
Կանանց խնդրել են դատարկել միզապարկը: Ուլտրաձայնային հետազոտությունը հաստատել է, որ այն դատարկ է: Այնուհետեւ լաբորատոր պայմաններում սեքսուալ ստիմուլյացիա են կատարել, որը հեշտանքով է ավարտվել (25-60 րոպե է պահանջվել): Մինչեւ հեշտանքի պահը կանայք երկրորդ անգամ են ուլտրաձայնային հետազոտություն անցել: Վերջնական սկանավորումը էյակուլյացիայից անմիջապես հետո է տեղի ունեցել:
Ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել, որ զուգարան գնալուց հետո եւ փորձարկման սկզբում կանանց միզապարկը դատարկ է եղել: Երկրորդ անգամ սկանավորում կատարելուց հետո միզապարկը լիքն է եղել, իսկ հետո (վերջնական սկանավորումից հետո)՝ նորից դատարկ: Այսինքն՝ միզարտաթորում տեղի ունեցել է: Սակայն էյակուլյացիայի ընթացքում առաջացած հեղուկի անալիզը հակասական արդյունք է տվել: Այսպես, հինգ կնոջ հեղուկում մեզի հետքեր եւ շագանակագեղձի հատուկ հակածին (բնորոշ է շագանակագեղձի աշխատանքի արտադրանքին) են հայտնաբերվել: Մյուս կանանց մոտ մեզի եւ հեղուկի տարբերություններ չեն հայտնաբերվել, ուստի հետազոտողները վերջնական եզրահանգման դեռեւս չեն եկել:

|
Կարդացեք նաև

Գիտնականների խումբը` նյարդակենսաբան Նիկոլ Փրաուսի գլխավորությամբ, հերքել է հոգեբանական վիճակի եւ սեռական հարաբերությունների որակի հետ օրգազմի տարբեր տեսակների կապի մասին Զիգմունդ Ֆրոյդի տեսությունը...


Տղամարդկանց օրգազմն անհրաժեշտ է սպերմատոզոիդների ժայթքման եւ երեխա բեղմնավորելու համար, սակայն կնոջ օրգազմը բեղմնավորման վրա ոչ մի կերպ չի ազդում: Այդ դեպքում ինչու այն գոյություն ունի բնության մեջ...


ԱՄՆ–ում փորձարկում են նոր թրթռացող (վիբրացիայով) կրծկալ, որն այն մշակողների խոսքով, առանց որեւէ վիրահատության կարող է մեկ չափսով մեծացնել կուրծքը: Այս հետաքրքիր սարքը ստեղծել է 30-ամյա սերբ Միլան Միլիչն այն բանից հետո, երբ նրա...


ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վերահսկողության հարցերով վարչությունը տվել է ֆլիբանսերին դեղի արտադրության թույլտվություն, որն ունի կանացի աֆրոդիզիակի հատկություններ։ Այս մասին հայտնում է BBC-ն...


Ամերիկացի գիտնականները պնդում են, որ կանանց սրտի աշխատանքի դիտարկումը կարող է կանխատեսել և դրանով իսկ օգնել նախազգուշացնելու սեռական ոլորտում...


Կանանց մեծամասնությունը մտածում է, որ ներլվացումն օգնում է պայքարել տհաճ հոտի դեմ եւ պաշտպանում է ինֆեկցիայից: Իրականում այս պրոցեդուրան այնքան էլ օգտակար չէ, ինչքան ընդունված է...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն