ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ
Նոր բացահայտումներ կանանց սեքսուալ հաճույքի մասին. G-կետ գոյություն չունի. med.news.am
Լավագույն բանը, որ տղամարդկանց մեծամասնությունը կնոջ սեռական հաճույքների եւ օրգազմի մասին գիտեն, Գրոֆենբերգի՝ այսպես կոչված G-կետերի խաբուսիկ առկայությունն է:
Սակայն, ինչպես Nature Reviews Urology ամսագրում նկարագրված հետազոտության արդյունքներն են վկայում, կնոջ սեռական հաճույթներին խթան հաղորդող «հրաշագործ կոճակը» քվազի-առասպելական ստեղծագործության արդյունք է, եւ դրա որոնումները երբեք չեն կարող հաջողությամբ պսակվել: Իտալացի գիտնականներից մեկի գլխավորությամբ իրականացված հետազոտությամբ պարզվել է, որ կանացի գրգռիչներն իրականում ոչ թե մեկ կետի տեսքով կարող են հանդես գալ, այլ զգայուն տարածքների, որոնց ամբողջությունը ծլիկամիզուկահեշտոցային համալիր (clitourethrovaginal complex - CUV) անվանումն է ստացել, հաղորդում է Medical Daily-ն:
G-կետի առկայության մասին տեսությունը 1950-ական թվականներին գերմանացի գինեկոլոգ Էռնստ Գրոֆենբերգի կողմից է առաջ քաշվել: Վերջինս կարծում էր, թե հեշտոցի պատին որոշակի կետ կա, որի խթանումը կարող է օրգազմի հասցնել: Ու, չնայած այն հանգամանքին, որ ավելի շուտ հեշտոցի վերին պատն է ամբողջությամբ բարձր զգայունությամբ աչքի ընկնում, քան դրա մակերեսին գտնվող որեւէ կոնկրետ կետ, երեւակայական տեսությունն անմիջապես այնպիսի մեծ հեղինակություն է ձեռք բերել, որ դրա մասին, մեղմ ասած, հազարավոր գրքեր կան գրված, մասնավորապես, առ այն, թե ինչպես կարելի է մետաղադրամի շրջագիծ ունեցող «հրաշագործ կոճակը» գտնել: Դրանցից մի քանիսը, հատկապես՝ Բեւերլի Ուիփլի «Orgasm Answer Guide»-ը, արդեն ավելի քան 30 տարի է՝ չեն իջնում վաճառասեղաններից եւ տղամարդկանց շրջանում այն մոլորությունն են տարածում, թե իբր կանացի օրգազմ խթանելու համար հարկավոր է զուգընկերոջ G-կետը գտնել:
Մինչ այդ, սեռական խաղալիքների եւ ներքնազգեստի մանրածախ վաճառքով զբաղվող բրիտանական ընկերություններից մեկի՝ Ann Summers-ի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ հարցախույզի ենթարկված տղամարդկանց 55 տոկոսին, սեփական խոստովանմամբ, այդպես էլ չի հաջողվում զուգընկերոջ G-կետը գտնել, իսկ հարցվածների 36 տոկոսը նույնիսկ պատկերացում չեն ունեցել, թե ինչի մասին է խոսքը:
Հռոմում գործող Տոր Վերգատայի համալսարանի (Tor Vergata university) էնդոկրինոլոգիայի եւ սեքսոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Էմանուել Ջանինիի (Emmanuele Jannini) գլխավորությամբ գործող գիտահետազոտական խմբի կողմից ներկայացված աշխատանքային զեկույցի մեջ, մասնավորապես, ասվում է, որ մեկ G-կետի մասին հասկացությունը չափազանց պարզեցված մոտեցման արդյունք է:
«Իրականում ընդամենը մեկ, պարզ ու հասարակ, ֆանտասմագորիկ կետի փոխարեն, անհամեմատ ավելի բարդ համալիր գոյություն ունի: Մեր կողմից տրամադրված տվյալներն, ի վերջո, կարող են վերջ դնել այն բանավեճերին, որոնք G-կետի եւ դրա տեղադրության շուրջ են ընթանում», - նշել է Էմանուել Ջանինին:
Գիտնականները հույս ունեն, որ մարդաբանական եւ ծլիկամիզուկահեշտոցային համալիրի ֆիզիոլոգիայի մասին գիտելիքները բժշկական եւ վիրաբուժական միջամտությունների ընթացքում կանացի սեռական օրգանները վնասվածքներից զերծ պահելու հնարավորություն կընձեռեն:
29.08.2014
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Գիտնականների խումբը` նյարդակենսաբան Նիկոլ Փրաուսի գլխավորությամբ, հերքել է հոգեբանական վիճակի եւ սեռական հարաբերությունների որակի հետ օրգազմի տարբեր տեսակների կապի մասին Զիգմունդ Ֆրոյդի տեսությունը...
17.10.2016
Տղամարդկանց օրգազմն անհրաժեշտ է սպերմատոզոիդների ժայթքման եւ երեխա բեղմնավորելու համար, սակայն կնոջ օրգազմը բեղմնավորման վրա ոչ մի կերպ չի ազդում: Այդ դեպքում ինչու այն գոյություն ունի բնության մեջ...
16.08.2016
ԱՄՆ–ում փորձարկում են նոր թրթռացող (վիբրացիայով) կրծկալ, որն այն մշակողների խոսքով, առանց որեւէ վիրահատության կարող է մեկ չափսով մեծացնել կուրծքը: Այս հետաքրքիր սարքը ստեղծել է 30-ամյա սերբ Միլան Միլիչն այն բանից հետո, երբ նրա...
08.09.2015
ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վերահսկողության հարցերով վարչությունը տվել է ֆլիբանսերին դեղի արտադրության թույլտվություն, որն ունի կանացի աֆրոդիզիակի հատկություններ։ Այս մասին հայտնում է BBC-ն...
20.08.2015
Ամերիկացի գիտնականները պնդում են, որ կանանց սրտի աշխատանքի դիտարկումը կարող է կանխատեսել և դրանով իսկ օգնել նախազգուշացնելու սեռական ոլորտում...
29.06.2015
Կանանց մեծամասնությունը մտածում է, որ ներլվացումն օգնում է պայքարել տհաճ հոտի դեմ եւ պաշտպանում է ինֆեկցիայից: Իրականում այս պրոցեդուրան այնքան էլ օգտակար չէ, ինչքան ընդունված է...
13.03.2015
Կանանց մոտ էյակուլացիան այնքան էլ հաճախ չի լինում: Երբեմն կնոջ էյակուլյացիան անմիզապահության հետ են շփոթում, սակայն դրանք միմյանց հետ կապ չունեն: Հեղուկը կանացի շագանակագեղձի նմանակի...
27.01.2015
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ