Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ

«Ծխախոտը բացասական ազդեցություն է ունենում տղամարդկանց սեռական կարողության վրա». Վ. Շահրամանյան

«Ծխախոտը բացասական ազդեցություն է ունենում տղամարդկանց սեռական կարողության վրա». Վ. Շահրամանյան

Ծխելը, մնացած վնասակարություններից զատ, առաջացնում է նաև սեռական անկարողություն՝ պոտենցիայի (էրեկցիայի) խանգարում և անպտղություն: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց բ.գ.թ. բժիշկ սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը` հավելելով, որ ծխախոտը բացասական ազդեցություն է ունենում տղամարդկանց սեռական կարողության վրա:

 

«Կանադայում, Բրազիլիայում և Թայլանդում ծխախոտի տուփերի վրա անգամ տեղադրվում է զգուշացում այն մասին, որ ծխելը բերում է սեռական կարողության անկման: Սեռական անկարողության հիմնական պատճառը սնուցող անոթների ախտահարումն է: Արյան շրջանառության դժվարացումն այդ անոթներով հանգեցնում է արյան ճնշման նվազման և արյան անբավարար մատակարարման»,- բացատրեց մասնագետը: Ըստ Շահրամանյանի` ժամանակակից հետազոտությունների համաձայն՝ ծխելը նպաստում է նաև առնանդամի զարկերակի աթերոսկլերոզի առաջացմանն ու զարգացմանը: Ավելին՝ նիկոտինի անմիջական ազդեցության տակ տեղի է ունենում անոթների կծկում՝ առավել խորացնելով անդամի արյան սնուցման խանգարումները: «Այսպիսով՝ ծխելը ոչ' միայն օրգանիզմի ախտահարման առանձին ռիսկի գործոն է, այլ նաև նպաստում է ռիսկի այլ գործոնների բացասական ազդեցության արտահայտմանը»,- զգուշացնում է Վ. Շահրամանյանը:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ