Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ

Գիտնականները միջոց են ստեղծել՝ բարձրացնելու կանացի սեքսուալությունը

Գիտնականները միջոց են ստեղծել՝ բարձրացնելու կանացի սեքսուալությունը

Կանանց մոտ լիբիդոյի նվազումը հիվանդություն է, որի դեմ դարերով ոչ ոք ոչինչ չի կարողացել անել: Կանանց 43%-ն այս կամ այն չափով տառապում են սեռական դիսֆունկցիայից, եւ սա միայն այն կանայք են, որոնք բավականին համարձակ են եղել՝ այդ մասին բժշկին հայտնելու համար:  Փորձագետները կարծում են, որ իրականում թիվն ավելին է՝ 60%:

Կանանց սեռական ֆունկցիայի վրա ազդելու նորագույն միջոցը, որը մշակել են ամերիկացի գիտնականները, հիվանդի սեփական արյան բաղադրիչներից բաղկացած ներարկումն է: Օգտագործվում է էրիթրոցիտներով հարստացված պլազման, որն ավելի ուշ ակտիվացման գործընթաց է անցնում, որից հետո էլ ձեռք է բերում վնասված հյուսվածքների համակարգի վերականգնողական հատկանիշ, հաղորդում է Zdorovieinfo.ru-ն:

Բժիշկը մաշկի հատվածը մշակում է տեղային անզգայացնող միջոցով, այնուհետեւ ներարկում է հարստացված պլազման:   Պլազմայի բաղադրիչները  համալրում են  «օրգազմի ամբողջ համակարգը»՝ նպաստելով արյան նոր անոթների եւ նյարդային վերջավորությունների  ձեւավորվելուն:

Ամբողջ գործողությունը տեւում է 15 րոպե եւ  հետագայում բնավ չի զրկում աշխատունակությունից: Ընդ որում, մի քանի շաբաթվա ընթացքում հիվանդների մեծ մասն արդյունք են տեսնում. ավելանում է նրանց զգայունությունը, լիբիդոն եւ սեռական ակտի տեւողությունը  եւ այլն:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. uspehbox.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ