ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ
Սեքսուալության անտեսումը` կանանց սեռական խանգարումների պատճառ
«Ելակետ» մամուլի ակումբի բանախոսն էր բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը, ով անդրադարձավ հայ կանանց սեռական հիմնական խանգարումներին, դրանց պատճառներին ու հետևանքներին:
Իբրև ամենաշատ հանդիպող կանացի սեռական խանգարում սեքսապաթոլոգը առանձնացրեց անօրգազմիան` օրգազմի մշտական կամ պարբերական բացակայությունը: «Անօրգազմիայի պատճառը հաճախ սեռական սխալ դաստիարակությունն է, որի պատճառով կանանց մոտ ձևավորվում են սխալ պատկերացումներ սեռական կյանքի մասին, ինչն էլ հետագայում ավելորդ լարվածության պատճառ է դառնում: Պատճառներից մեկն էլ կարող են այլ տիպի հիվանդությունները լինել, օրինակ, շաքարախտի հետևանքով կարող է առաջանալ անօրգազմիա: Կենսաբանական գործոնները նույնպես կարող են անօրգազմիայի պատճառ դառնալ: Բորբոքումները, սեռավարակները պարարտ հիմք են սեռական խանգարումների համար: Կարևոր է նաև ամուսնու կամ զուգընկերոջ վերաբերմունքը: Կոնջը մինչև սեռական ակտը պետք է նախապատրաստել, քանի որ կանանց սեռական զգացողությունները հոգեբանական են ի տարբերություն տղամարդկանց` նրանց մոտ սեռական զգացողությունները զուտ ֆիզիոլագիական են: Սա պետք է հաշվի առնվի զուգընկերոջ կողմից, ով պետք է գիտակցի, որ էգոիզմը չպետք է դրսևովի անկողնում, ինչը, սակայան, շատ տարածված պրոբլեմ է: Իհարկե, կան նաև դեպքեր, երբ զուգընկերն ինքն է այնչափ մտահոգված սիրելիի սեռական պրոբլեմով, որ առաջինն է առաջարկում այցելել սեքսապաթոլոգի», - նշեց Վրեժ Շահրամանյանը և հավելեց, որ անօրգազմիայով տառապող կանայք ունեն սեռական ցանկություն, կարող են հաճույք զգալ, գրգռվել սիրախաղի ժամանակ, նրանց մոտ կարող է գործել անգամ խոնավացման ռեակցիան, բայց պրոբլեմը օրգազմի բացակայությունն է:
Ankakh.com-ի հարցին, թե ինչպես կարելի է թվարկված հաճույքաբեր զգացողությունները տարբերել բուն օրգազմից, սեքսապաթոլոգը պատասխանեց. «Շատ կանայք անգամ չգիտեն, որ իրենք չեն ապրում օրգազմ և իրոք շփոթում են օրգազմը հաճույքաբեր մյուս զգացողությունների հետ: Տարբերակաման հիմանական չափանիշն այն է, որ օրգազմի հասնել կարելի է սեռական ակտի վերջում, այն հիշեցնում է լիցքաթափում և պարգևում է ամբողջական բավարարվածության զգացողություն»:
Տարածված խանգարումների ցանկում Վրեժ Շահրամանյանը թվեց նաև սեռական ցանկության բացակայությունը, ցավոտ սեռական հարաբերությունը: Երբեմն սեռական հարաբերության ընթացքում կնոջ լարվածությունը այնքան մեծ է լինում, որ նա ցավ է զգում ու հետագայում սկսում է խուսափել սեռական ակտից առհասարակ, ինչն էլ կարող է առաջացնել կոիտոֆոբիա` վախ սեռական հարաբերությունից: Վրեժ Շահրամանյանը նշեց, որ բոլոր խնդիրներն էլ առաջ են գալիս հիմնականում այն ժամանակ, երբ կնոջ սեքսուալությունը անտեսվում է, նրա գանգատները հաշի չեն առնվում, իսկ իրենք` կանայք, լռում են իրենց խնդիրների մասին, չցանկանալով նեղացնել կամ կորցնել ամուսնուն, ինչն էլ ավելի է բարդացնում վիճակը: Քիչ չեն դեպքերը, երբ ամուսնական զույգերի կոնֆլիկտների հիմքում լինում են հենց անկողնային պրոբլեմները:
Եվ վերջում Սեքսապաթոլոգը հիշեցրեց, որ կանոնավոր և առողջ սեռական կյանքով ապրող կանայք ավելի թարմ են, կենսունակ, ժպտուն: Դրան հասնելու համար պարզապես պետք չէ լռել սեփական խնդրի մասին, այլ կիսվել զուգընկերոջ հետ ու անհրաժեշտության դեպքում դիմել մասնագետի:
08.04.2013
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Գիտնականների խումբը` նյարդակենսաբան Նիկոլ Փրաուսի գլխավորությամբ, հերքել է հոգեբանական վիճակի եւ սեռական հարաբերությունների որակի հետ օրգազմի տարբեր տեսակների կապի մասին Զիգմունդ Ֆրոյդի տեսությունը...
17.10.2016
Տղամարդկանց օրգազմն անհրաժեշտ է սպերմատոզոիդների ժայթքման եւ երեխա բեղմնավորելու համար, սակայն կնոջ օրգազմը բեղմնավորման վրա ոչ մի կերպ չի ազդում: Այդ դեպքում ինչու այն գոյություն ունի բնության մեջ...
16.08.2016
ԱՄՆ–ում փորձարկում են նոր թրթռացող (վիբրացիայով) կրծկալ, որն այն մշակողների խոսքով, առանց որեւէ վիրահատության կարող է մեկ չափսով մեծացնել կուրծքը: Այս հետաքրքիր սարքը ստեղծել է 30-ամյա սերբ Միլան Միլիչն այն բանից հետո, երբ նրա...
08.09.2015
ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վերահսկողության հարցերով վարչությունը տվել է ֆլիբանսերին դեղի արտադրության թույլտվություն, որն ունի կանացի աֆրոդիզիակի հատկություններ։ Այս մասին հայտնում է BBC-ն...
20.08.2015
Ամերիկացի գիտնականները պնդում են, որ կանանց սրտի աշխատանքի դիտարկումը կարող է կանխատեսել և դրանով իսկ օգնել նախազգուշացնելու սեռական ոլորտում...
29.06.2015
Կանանց մեծամասնությունը մտածում է, որ ներլվացումն օգնում է պայքարել տհաճ հոտի դեմ եւ պաշտպանում է ինֆեկցիայից: Իրականում այս պրոցեդուրան այնքան էլ օգտակար չէ, ինչքան ընդունված է...
13.03.2015
Կանանց մոտ էյակուլացիան այնքան էլ հաճախ չի լինում: Երբեմն կնոջ էյակուլյացիան անմիզապահության հետ են շփոթում, սակայն դրանք միմյանց հետ կապ չունեն: Հեղուկը կանացի շագանակագեղձի նմանակի...
27.01.2015
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ