ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ
Կանանց գրեթե 55 տոկոսը տառապում է օրգազմի բացակայությունից. սեքսապաթոլոգ
Հայաստանում սեռական խանգարումների թիվը կրկնակի աճել է: Այս մասին այսօր` ապրիլի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Նա նշեց, որ կանացի սեռական խանգարումների թեման քիչ ուսումնասիրված է ու քիչ լուսաբանված, քանի որ կանանց սեռականությունը ստվերված է, ուստի` հստակ վիճակագրություն եւս չկա:
Վրեժ Շահրամանյանն ասաց, որ այցելուների մոտ 25 տոկոսը կանայք են, 25 տոկոսը` ամուսնական զույգեր, իսկ 50 տոկոսը` տղամարդիկ: Դիմող կանանց գրեթե 55 տոկոսը տառապում է օրգազմի բացակայությամբ՝ անօրգազմիայով, որը կնոջ օրգազմի մշտական կամ պարբերաբար բացակայություն է: Մյուս հաճախ հանդիպող խանգարումը սեռական ցանկության բացակայությունը կամ նվազումն է:
Ըստ սեքսապաթոլոգի՝ կանանց սեռական խանգարումների պատճառները շատ են` սկսած ամուսնու կոպիտ վերաբերմունքից վերջացրած սեռական սխալ դաստիարակությամբ, ինչի արդյունքում աղջկա մոտ ձեւավորվում են սխալ պատկերացումներ սեռական կյանքի ու հարաբերությունների վերաբերյալ՝ կապված մի շարք ընտանեկան օրինակների հետ: Ուստի` տղամարդու կողմից պահանջվում է ուշադրության մեջ ծավալ, հոգատարություն, ջերմություն, շռայլ լինել շոյանքների եւ փաղաքշանքների առումով: Վրեժ Շահրամանյանը նշեց, որ օրգազմի տեւական բացակայությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ կնոջ վրա, դառնալ մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ, ինչպես` նեւրոզներ, շաքարային դիաբետ եւ այլն:
Կանանց շրջանում սեռական խանգարումներից են նաեւ սեռական նեւրոզները, որոնց ժամանակ առաջանում են լարվածություն, գերնյարդային վիճակ, ամուսնական կոնֆլիկտներ, ինչի հետեւանքով առաջանում է սեռական հարաբերությունից խուսափելու միտում, կանանց համար սեռական հարաբերությունը դառնում է ցավոտ:
04.04.2013
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Գիտնականների խումբը` նյարդակենսաբան Նիկոլ Փրաուսի գլխավորությամբ, հերքել է հոգեբանական վիճակի եւ սեռական հարաբերությունների որակի հետ օրգազմի տարբեր տեսակների կապի մասին Զիգմունդ Ֆրոյդի տեսությունը...
17.10.2016
Տղամարդկանց օրգազմն անհրաժեշտ է սպերմատոզոիդների ժայթքման եւ երեխա բեղմնավորելու համար, սակայն կնոջ օրգազմը բեղմնավորման վրա ոչ մի կերպ չի ազդում: Այդ դեպքում ինչու այն գոյություն ունի բնության մեջ...
16.08.2016
ԱՄՆ–ում փորձարկում են նոր թրթռացող (վիբրացիայով) կրծկալ, որն այն մշակողների խոսքով, առանց որեւէ վիրահատության կարող է մեկ չափսով մեծացնել կուրծքը: Այս հետաքրքիր սարքը ստեղծել է 30-ամյա սերբ Միլան Միլիչն այն բանից հետո, երբ նրա...
08.09.2015
ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վերահսկողության հարցերով վարչությունը տվել է ֆլիբանսերին դեղի արտադրության թույլտվություն, որն ունի կանացի աֆրոդիզիակի հատկություններ։ Այս մասին հայտնում է BBC-ն...
20.08.2015
Ամերիկացի գիտնականները պնդում են, որ կանանց սրտի աշխատանքի դիտարկումը կարող է կանխատեսել և դրանով իսկ օգնել նախազգուշացնելու սեռական ոլորտում...
29.06.2015
Կանանց մեծամասնությունը մտածում է, որ ներլվացումն օգնում է պայքարել տհաճ հոտի դեմ եւ պաշտպանում է ինֆեկցիայից: Իրականում այս պրոցեդուրան այնքան էլ օգտակար չէ, ինչքան ընդունված է...
13.03.2015
Կանանց մոտ էյակուլացիան այնքան էլ հաճախ չի լինում: Երբեմն կնոջ էյակուլյացիան անմիզապահության հետ են շփոթում, սակայն դրանք միմյանց հետ կապ չունեն: Հեղուկը կանացի շագանակագեղձի նմանակի...
27.01.2015
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ