Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ

Եթե ուզում ես «տեղափոխել» դաշտանի օրերը. գինեկոլոգի խորհրդատվություն

Եթե ուզում ես «տեղափոխել» դաշտանի օրերը. գինեկոլոգի խորհրդատվություն

Լինում են դեպքեր, երբ այս կամ այն իրադարձության հետ կապված՝ խիստ անհրաժշտություն է առաջանում ամսվա մեջ «տեղափոխելու» դաշտանային ցիկլի օրերը: Խնդիրը շատ ծանոթ է, օրինակ, պրոֆեսիոնալ սպորտով զբաղվող կանանց, երբ մրցումների և դաշտանային ցիկլի սկիզբը համընկնում է… Նմանատիպ մի խնդիր է հավանաբար ունեցել LADYNEWS-ին դիմած ընթերցողներից մեկը, ով մեզ խնդրել էր գինեկոլոգից ճշտել՝ ինչպես կարելի է ամսվա մեջ տեղաշարժել դաշտանային ցիկլի օրերը:

 

Նամակում ամենահավանական տարբերակը նա նշել էր հակաբեղմնավորիչի օգտագործումը: LADYNEWS-ի հետ զրույցում «Ռաֆայել» բժշկական կենտրոնի գինեկոլոգ Էլինա Ռեւազյանը հաստատեց, որ հորմոնալ հակաբեղմնավորիչի օգնությամբ իսկապես հնարավոր է «տեղափոխել» դաշտանային ցիկլի օրերը: Դրա համար բավական է առանց ընդմիջման խմել OK-ի հերթական տուփը, բայց ցանկալի չէ գերազանցել 30-40 հաբը: Այս ճանապարհով կարելի է «կազմակերպել», որ դաշտանային ցիկլը ուշ սկսվի: Բժշկի խոսքով՝ այլ դեղամիջոցներով հնարավոր է նաև այնպես անել, որ ցիկլը շուտ սկսվի:

 

Մեզ դիմած լեդին հետաքրքրվել էր նաև՝ արդյոք հնարավոր է կիտրոնի օգնությամբ «հետաձգել» դաշտանը: Գինեկոլոգի խոսքով՝ քանի որ կիտրոնը շատ վիտամին C է պարունակում, որն ինչ-որ չափով կարող է ազդեցություն ունենալ արյունատար անոթների պատերի վրա՝ բարձրացնելով նրանց տոնուսը, ապա մեծ քանակով կիտրոնի օգտագործման դեպքում հնարավոր է մի քիչ հետաձգել… Լավագույն դեպքում՝ մեկ օրով: Էլինա Ռեւազյանը նշեց դաշտանային ցիկլի օրերն առաջ տեղաշարժող մի քանի բուսական միջոցներ ևս՝ մաղադանոս, եղինջ… Սակայն, գինեկոլոգի խոսքով, նման փոփոխություններ կարելի է անել տարվա մեջ ոչ ավել, քան 1-2 անգամ. «Որպես բժիշկ, դեմ եմ նման միջամտություններին կնոջ հորմոնալ դաշտում: Միայն բուժական նպատակներով»:

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ