Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ

Կարելի է մտածել, թե Հայաստանում կուսաթաղանթով աղջիկ չի մնացել. սեքսապաթոլոգ

Կարելի է մտածել, թե Հայաստանում կուսաթաղանթով աղջիկ չի մնացել. սեքսապաթոլոգ

Սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադառնալով լուրերին, թե վերջերս Հայաստան կես տոննա կուսաթաղանթ է ներմուծվել, վրդովմունքով ասաց, որ կարելի է մտածել, «թե Հայաստանում կուսաթաղանթով աղջիկ չի մնացել»։

«Էլ բան ու գործ չունե՞ն, դեղորայքից պրծան, ամեն հարց լուծեցին, հիմա էլ անցել են կուսաթաղանթների՞ն: Մնացել էր, որ մեծ քանակով կուսաթաղանթ բերեին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դրանք վտանգավոր չեն առողջությանը, եթե, իհարկե, աղջիկը չունի խնդիրներ:


Անդրադառնալով վիրահատության միջոցով կուսաթաղանթի վերականգմանը, բժիշկը շեշտեց, որ գինը կախված է կուսաթաղանթի պահպանման ժամկետից։ 

«Անգամ ամենափորձված տղամարդիկ չեն կարող տարբերել կուսաթաղանթը բնակա՞ն է, թե՝ արհեստական: Բայց դրա բացակայության դեպքում հոգեբանական մեծ սթրես են ապրում սկեսուրները»,– բացատրեց նա:


«Մեզ մոտ ամիսը մի քանի անգամ գալիս են այդ հարցերով: Սկեսուրները ապագա հարսներին բերում են ասում են՝ «Բժի՛շկ, մի հատ նայի աղջիկ ա՞, թե՝ չէ»: Տղաներն էլ անկյունը խելոք կանգնած են լինում: Այնքան տգեղ է»,- ասաց նա և ավելացրեց, որ բանն այն է, որ առաջին գիշերվանից հետո տղաները մեծ խնդիր են ունենում իրենց ծնողների հետ:

Միաժամանակ բժիշկը նշեց, որ որպես տղամարդ կարող է ասել, որ բոլոր տղամարդկանց համար էլ հաճելի է իրենց կնոջ կյանքում առաջինը լինել: 

«Մյուս կողմից էլ կան աղջիկներ, ովքեր ամեն ինչ արել են, բայց պահպանել են իրենց կուսությունը, հիմա ի՞նչ, էդ աղջիկը կո՞ւյս է»,- ներկաներին հարց ուղղեց նա և ասաց, որ խնդրի ակունքը մեր ազգային մտածողությունն է:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ