Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ

Սեռական կյանքի բացակայությունը մինչև 30 տարեկան չի կարող որևէ բացասական հետևանք ունենալ առողջության համար

Սեռական կյանքի բացակայությունը մինչև 30 տարեկան չի կարող որևէ բացասական հետևանք ունենալ առողջության համար

Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսապաթալոգիայի ամբիոնի դոցենտ, սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը ճիշտ է համարում, որ փոփոխություն մտցվեց ՀՀ ընտանեկան օրենսգրքում ` Հայաստանում կանանց և տղամարդկանց համար ամուսնության տարիք սահմանելով միևնույն` 18 տարեկանը: «16-17 տարեկան տղաները, աղջիկները պատրաստ չեն ամուսնություն մի քանի առումներով` հոգեբանական, ֆիզիկական: Վաղ տարիքում ամուսնած զույգերի դեպքում շատ են լինում անհամապատասխությունները, նրանք ավելի հաճախ են ամուսնալուծվում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Մ. Զաքարյանը միաժամանակ աղջիկներին, նաև տղաներին, խորհուրդ տվեց, մինչև 17-18 տարեկանը սեռական հարաբերություններ չունենալ, քանի որ հնարավոր է վատ հետևանք ունենա` ինչպես հոգեբանական, այնպես էլ կարող է սեռավարակների պատճառ դառնալ:

Նա նաև ասաց, որ մինչև 30 տարեկան սեռական հարաբերություններ չունենալը, չի կարող որևէ բացասական հետևանք ունենալ  առողջության համար, ինչպես պնդում են շատերը: «Մարդու օրգանիզմը հզոր պաշտպանողական հատկություններ ունի, ու մինչև 30 տարեկանը սեռական կյանք չունենալը, չի կարող վատ անդրադառնալ մարդու օրգանիզմի վրա»,- ասաց բժիշկը:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ